News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Կարելի է ասել, որ Արցախում կոնսենսուս կա առ այն, որ Արցախի հարցում Հայաստանի որդեգրած քաղաքականություն հակասում է Արցախի, արցախյան շարժման, արցախյան ազատագրական պայքարի  հիմքում եղած մոտեցումներին: Այս մասին, այսօր՝ հունվարի 16-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

«Արցախն այս փուլում ունի Արցախի հարցի հանգուցալուծման, առհասարակ  գործընթացի շարունակելիության սեփական մոտեցումը, որն էականորեն տարբերվում է ՀՀ պաշտոնական դիրքորոշումից: Ակնհայտ է, որ կարեւորագույն հարցերի հետ կապված Արցախի եւ Հայաստանի իշխանություններն ունեն հակասություններ: Բնականաբար, սոցիալական, տնտեսական ուղղություններով որոշակի մակարդակի վրա հարաբերություններ ընթանում են»,-ասաց նա:

Աբրահամյանը նկատեց, որ առաջին լուրջ հակասությունը եղել է 2022-ի ապրիլին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց Արցախի հարցում նշաձողն իջեցնելու մասին. «Իշխանության տարբեր ներկայացուցիչներ բաց տեքստով խոսում էին այն մասին, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում ապագա ունենալ: Ասում էին, որ հայաստանը պաշտպանելու համար Արցախը պետք է թողնել բախտի քմահաճույքին: Դրան հետեւեց Արցախի ԱԺ 5 ուժերի համատեղ հայտարարությունը, որով անհամաձայնություն հայտնեցին ՀՀ արտաքին քաղաքական կուրսին: Հետո եղան նաեւ այլ հայտարարություններ:

Հայաստանը հայտարարում է, որ անելիք չի տեսնում քաղաքական եւ անվտանգային առումով Արցախում, ինչը կողմերի հակադրության կարեւոր դրույթներից մեկն է: Հայաստանը փորձում է սահմանափակվել բացառապես հումանիտար ու սոցիալական բնույթի հարցերով: Իսկ առանց Հայաստանի սատարման Արցախը չի կարող իր առջեւ դրված խնդիրները լուծել»,-ասաց Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ