News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մինչ Արցախի շուրջ վիճակը գնալով բարդանում է, Հայաստանի իշխանությունները շարունակում են «թիթեռ նկարել»: Ի մասնավորի, մեր ունեցած տեղեկություններով, նրանք հետևողականորեն շարունակում են զբաղվել սահմանադրական փոփոխություններով:

Մեր աղբյուրի փոխանցմամբ, մյուս շաբաթ սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովում «մտնելու» են վերջնական տարբերակի քննարկման փուլ։ «Ամբողջական» տարբերակի հետ կապված արդեն եղել է մասնագիտական քննարկում, որին մասնակցել են նաև իշխանությանը սպասարկող մի շարք իրավաբաններ։

Ինչպես փոխանցում է թերթի աղբյուրը, քննարկումն անցել է իներտ, գրեթե ոչ մի բովանդակային հարց չի բարձրացվել։ Ի դեպ, ըստ տեղեկությունների, իրավաբանական հանրույթի մի շարք առաջատար դեմքեր ուղղակի չեն գնացել այդ քննարկմանը, չնայած հրավեր ստացել են, իսկ մի մասն ի սկզբանե մերժել է։

Իշխանության մեր աղբյուրները պնդում են, թե Նիկոլ Փաշինյանը գոնե այս պահին հաստատակամ է, որ գարնանը սահմանադրական հանրաքվեն անպայման անցկացվի: Ըստ այդմ, ԿԸՀ-ն արդեն իսկ որոշ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում հանրաքվեի կազմակերպման հարցով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդեն գոռում են՝ Բագրատ վարչապետ. իրեն խաբելու են, «քցեն». Գագիկ Մելքոնյան
Եթե Բագրատ Սրբազանը Տավուշի թեմի առաջնորդն է, ինչո՞ւ է գալիս Երեւան, գալիս...
Ոչ մի բան էլ չի լինի. Բագրատ Սրբազանը մոռացել է ուսապարկը, եթե ուսապարկը չկա, ինքը հաջողության չի հասնի. Գագիկ Մելքոնյան
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը համաձայն չէ պնդումներին, որ վերջին...
Պիտի կտրես այն լեզուն, որն ասում է՝ Արցախն Ադրբեջան է. Տեր Հովհաննես
Ես թուրք ազերիների լավ գիտեմ, իրենց ձեռագիրը գիտեմ, նրանք խաղաղություն պարգեւող չեն․․․
Նորատուսցիները, գավառցիները, վարդենիսցիները միացել են քայլերթին
Աջակցությունը հայտնեցին Բագրատ Սրբազանին․․․
Երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային գործիչներ միացան քայլերթին
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին են միացել նաև երգիչ Արամոն, նրա եղբայրն ու այլ մշակութային․․․
Պատերազմի հրձիգը ես չեմ, իշխանություններն են պատերազմը մեր գլխին բերել․ Բագրատ Սրբազան
Սա լայն հաշտության օրակարգ ունի, ոչ մի ատելություն ու թշնամանք չկա․․․
Ամենաշատ