News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանի ներդրումային խորհրդի և ՀՀ Էկոնոմիկայի նախարարության համատեղ մշակված նախագիծը, որը միտված է աջակցելու Սյունիքի ու Վայոց Ձորի հյուրանոցային հատվածին, ներկայացված է e-draft հարթակում` հանրային կարծիքներ հավաքագրելու նպատակով՝ մինչեւ հունվարի 20-ը։

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախագիծն առաջարկում է մասնակի փոխհատուցել այն կազմակերպությունների ծախսերը, որոնք մինչև 2023 թ․ մայիսի 10-ը ընկած ժամանակահատվածում կօգտվեն Սյունիքի և Վայոց Ձորի հյուրանոցների կողմից մատուցած ծառայություններից։ Կազմակերպությունները կարող են դիմել փոխհատուցման` արդեն իսկ վճարված գումարի 60%-ի չափով (բայց ոչ ավելի քան 3,000,000 դրամ), ընդ որում նշված ծառայություններից պետք է փաստացի օգտված լինեն ընկերության առնվազն 5 աշխատակից։  Սա առավել կարևոր է սահմանամերձ մարզերում, ինչպիսիք են Վայոց Ձորը և Սյունիքը, որոնք զբոսաշրջային հոսքերի նկատելի անկում են արձանագրում պայմանավորված Արցախի շուրջ իրավիճակով։

Ակնկալվում է, որ այս առաջարկից կօգտվեն հիմնականում ընկերություններ, որոնք կկազմակերպեն կորպորատիվ քննարկումներ, կարճատև դասընթացներ կամ այլ աշխատանքային հանդիպումներ թիրախային մարզերի հյուրանոցներում և հյուրատներում։ Քանի որ նախագիծն այժմ դրված է հանրային քննարկման, մեզ համար շատ կարևոր է լսել հանրության կարծիքը, առաջարկություններն ու դիտարկումները այս թեմայի շուրջ, որոնք հնարավոր է հրապարակել e-draft հարթակում կամ գրել մեզ՝ [email protected] հասցեին։ Ցանկացած հանրային քննարկում և գործարար համայնքի արձագանք կօգնի առավել մարդակենտրոն և թիրախային նախագիծ մշակել։ Այս գործում ակնկալում ենք ձեր աջակցությունը՝ իրազեկելու հանրության լայն շրջանակ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ