News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Սա տեղի ունեցավ տեղում անփույթ վերաբերմունքի, անփույթ մոտեցման  պատճառով. Բենզին են օգտագործել, բայց մանրամասն տեղյակ չեմ՝ ինչ հանգամանքներում է դա տեղի ունեցել: Այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գեղարքունիքում Ազատ գյուղում գտնվող զորամասում հրդեհից զոհված զինծառայողների դասակի հրամանատարը:

Նա նշեց, որ ընդհանուր ներսում եղել է 21 մարդ. 15-ը մահացել են, երեքը վիրավոր են, որոնցից մեկը՝ սպա, 4-ն էլ եղել են դրսում:

«Ծնողներից մեկը եկել որդուն էր փնտրում, ասեց՝ ո՞ւր է տղես, չկարողացա պատասխանել: Դա արդեն 6-րդ ծնողն էր»,-ասաց նա:

Անդրադառնալով այսօր կառավարության նիստում առաջ քաշված վարկածին, որ սպան փորձել է բենզինով վառել վառարանը, հետո ինքն սկսել է այրվել, ու 5 լիտրանոց տարան նետել է կացարանի կողմը, հրամանատարն ասաց. «Դա միայն վարկած է, ես չեմ կարող ասել, դա միայն քննչական մարմիններից կարող եք ճշտել»:

Հարցին, թե ով է եղել այդ ենթադրյալ սպան,  որ բենզինը լցրել է վառարանի մեջ, նա արձագանքեց. «Ո՞վ է ենթադրում, զոհերի թիվը շատ է, ավելի լավ է վարկածներով չխոսենք: Ես ունեմ իմ սուբյեկտիվ վարկածները, որ ես չեմ կարող բարձրաձայնել: Սա այդ դեպքը չի: Եթե կա մահ, ես չեմ կարող իմ մեջ ստեղծել վարկած ու դա բարձրաձայնել: Վառարանը միշտ էլ վառված է եղել, երեւի կրակը թեժացնելու համար է կիրառվել բենզինը, եթե ելնենք այդ վարկածից: Հիմնականում ջեռուցելու համար օգտագործում ենք ցախ, քարածուխ, գյուղում գազ չկա: Թղթով են հիմնականում վառել»:

Նա անդրադարձավ նաեւ պատասխանատվության խնդրին. «Բանակի թուլացումը կամ զինվորականության ոլորտում որ ասում են բարդակ, դա գալիս է բոլորից՝ ԳՇ պետ, նախարար, վարչապետ: Սրանից հետո ինձ ինչ ուզում է՝ թող անեն, դա ինձ ընդհանրապես չի հետաքրքրքում, որովհետեւ ծնողներին պատասխան, որ չես կարողանում տալ, դրանից վատ բան չկա»:

Հարցին, թե նախօրեին այդ վայրում բենզին եղե՞լ է, քանի որ վարչապետը նշել էր, որ բենզինով ցանկացել են վառել վառարանը, դասակի հրամանատարը բացասական պատասխան տվեց. «Այստեղ բենզին չի եղել, եթե նույնիսկ լիներ էլ, ես թույլ չէի տա՝ հաշվի առնելով այն վատ բաները, որ կարող էին լինել»:

Դասակի հրամանատարը տրամաբանական չի համարում, որ ազատվել են կորպուսի հրամանատարը, նրա տեղակալը, սակայն չեն հրաժարական չեն տվել ՊՆ նախարարն ու ԳՇ պետը. «Պետք է քննությունը մինչեւ վերջ տարվի եւ մեղավորները պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ: Այս բարդակի պատասխանուն բոլորս ենք, այդ թվում դուք, ես որպես սպա, երրորդը, որպես պայմանագրային ենթասպա եւ այլն»:

Հարցին՝ չի՞ մտահոգվում, որ այս խոսքերից հետո իրեն կարող են ազատել աշխատանքից, դասակի հրամանատարը պատասխանեց. «Ընդհանրապես չեմ մտահոգվում, եթե ազատելու լինեին համալսարանն ավարտելուց հետո 10 մլն տուգանքից պայմանագիր ես չէի ստորագրի: Պայմանագիրը 10 տարի է, ամեն տարի մեկ մլն դրամով նվազում է: Դուրս գալու դեպքում պետք է մնացած գումարը վճարեմ:

Կա վաշտի հրամանատար, ծառայության պետ, որոնք  ավելի շատ պատասխանատվություն են կրում այս իրավիճակում: Նրանք Ռազմական ոստիկանությունում են, ես չեմ հարցաքննվել»:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը և ևս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու և ավելի անձի մահ)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
«Որ պահին հիշողությունդ տեղը եկավ, ոչխարի պես վիզդ կտրելու եմ»․ Ազատ գյուղի հրդեհի գործով նիստին իրավիճակը լարվեց
Նրա հարցաքննության ընթացքում իրավիճակը պարբերաբար լարվում է, քանի որ․․․
«Ինձ հայտնել են որոշակի ուշագրավ տեղեկություններ»․ Ազատ գյուղի գործով տուժողների փաստաբան
Ծնողների մոտ կա խորը անվստահություն պետական բոլոր ինստիտուտների նկատմամբ․․․
15 զոհված զինվորների ծնողները չեն հավատում, որ հրդեհից առաջ տեղի ունեցած իրադարձությունների շղթան դժբախտ պատահար է
Կիրակոսյանը չբացառեց, որ իշխանությունները թաքցնում են ադրբեջանական դիվերսիայի փաստը, քանի որ չեն...
Ամենաշատ