News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

2023թ․ հունվարի 19-ին Եվրոպական Խորհրդարանն իր լիագումար նիստում ընդունել է «Լեռնային Ղարաբաղում շրջափակման հումանիտար հետևանքները» վերտառությամբ բանաձև, որով խորհրդարանն արձանագրել է շրջափակման արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար հետևանքները։ Եվրոպական Խորհրդարանն Ադրբեջանին հորդորում է հարգել և իրականացնել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները և անհապաղ վերաբացել Լաչինի միջանցքը։ ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակի հաղորդմամբ, բանաձևով քննադատվել է ադրբեջանական իշխանությունների հայության նկատմամբ խտրական հռետորաբանությունը, ինչպես նաև կարևորվել է առանց նախապայմանների և ԵԱՀԿ Հելսինկյան Եզրափակիչ ակտի հիման վրա բանակցությունների վերսկսումը։

Եվրոպական Խորհրդարանը նաև կարևորում է Լեռնային Ղարաբաղ միջազգային կազմակերպությունների մուտքն ու տեղում հումանիտար առաքելությունների իրականացումը, ինչպես նաև կոչ է անում Եվրոպական Միության ղեկավարությանը ակտիվորեն ներգրավված լինել բանակցություններում և ապահովել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բնակիչներն այլևս  չհանդիսանան Բաքվի գործողությունների պատանդը։

Անդրադառնալով Եվրոպական Խորհրդարանի կողմից հիշյալ բանաձևի ընդունմանը՝ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հույս է հայտնել, որ այս գործընթացը կհանգեցնի Եվրոպական Միության գործադիր մարմինների վրա ճնշման, որպեսզի վերջիններս իրենց հերթին ճնշեն Ադրբեջանին՝ վերջ տալու իր վարած էթնիկ զտման քաղաքականությանը և վերադառնալու խաղաղ բանակցությունների՝ ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի հիմնարարար սկզբունքների հիման վրա։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արցախի ՄԻՊ-ը Արգենտինայում մասնակցել է մարդու իրավունքների համաշխարային երրորդ ֆորումին
ֆորումի շրջանակներում կազմակերված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը...
Մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ. ամերիկացի սենատոր
Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել 907-րդ...
Այդ զարտուղի ճանապարհները վաղուց են ձեւավորված. ԱՀ պետնախարարը՝ Արցախ մտնող ապրանքների մասին
Արցախում գնագոյացման հետ կապված խնդիրներ կան, որոնք ունեն եւ օբյեկտիվ…
ՀՀ ԱԳ փոխնախարարն Արգենտինայում իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված վիճակը
Այցն ամփոփվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելությամբ և համայնքային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմամբ...
Արդեն իրավիճակը կրիտիկական է. առատ տեղումներ չլինելու դեպքում կունենանք հոսանքի ավելի երկար ընդհատումներ. ԱՀ պետնախարար
Ակնհայտ փաստ է, որ էներգամատակարարումը խափանվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվողն հատվածում, մենք որեւէ հասանելիությունը չունենք...
Արցախի ԱԳ նախարարը մեկնաբանել է Արցախ միջազգային խաղաղապահ ուժեր հրավիրելու գաղափարը
«Նման համաձայնությունների համար մեծ աշխատանք է անհրաժեշտ․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ