News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Պենտագոնը հայտարարել է Ուկրաինային 2,5 մլրդ դոլարի օգնության հերթական փաթեթի մասին։ Դրա մեջ են մտնում հարյուրավոր զրահամեքենաներ եւ հետեւակի մարտական մեքնենաներ, Ուկրաինայի համար կենսականորեն կարեւոր ՀՕՊ միջոցներ եւ այլ զինատեսակներ, նշվել է Պենտագոնի մամուլի հաղորդագրությունում։

Ինչպես նշել են պաշտպանության նախարարությունում, Ուկրաինան այս անգամ կստանա զինամթերքներ NASAMS զենիթահրթիռային համալիրների համար, ութ «Ավենջեր ԶՀՀ, 59 «Բրեդլի» հետեւակի մարտական մեքենա՝ 590 TOW հակատանկային հրթիռներով եւ 25 միլիմետր տրամաչափի 295 000 ական, 90 «Սթրայքեր» զրահագնաց՝ 20 ականազերծիչներով, 53 զրահագնաց՝ ականներից եւ պաշարումներից պաշտպանությամբ (MRAP) եւ 350 գերշարժուն բազմաթիրախային անվավոր տրանսպորտային միջոցներ (HMMWV), տեղեկացրել է «Голос Америки»-ն։

Բացի այդ, օգնության փաթեթի մեջ ներառված են 20 000 հատ 155 միլիմետրանոց հրետանային ականներ, 600 գերճշգրիտ 155 միլիմետրանոց հրետանային ականներ, 95 000 հատ 105 միլիմետրանոց հրետանային ականներ, զինամթերքներ HIMARS գերշարժուն հրետանային հրթիռային համակարգերի համար, HARM հրթիռներ, 2 000 հատ հակատանկային հրթիռներ, ավելի քան 3 մլն փամփուշտ հրազենի համար, պայթուցիկ սարքավորում խոչընդոտները վերացնելու համար, «Քլեյմոր» հակահետեւակային զինամթերքներ, գիշերային տեսանելիության սարքեր, պահեստամասեր եւ դաշտային այլ սարքավորումներ։

59 «Բրեդլի» մարտական մեքենաներ են ներառված այս փաթեթում՝ ի լրումն հունվարի 6-ին փոխանցված 50 մեքենաների եւ 90 հատ «Սթրայքեր»-ների, որոնք զրահատեխնիկայով կապահովեն Ուկրաինայի ԶՈւ-ի երկու բրիգադի։

Միացյալ Նահանգներն ընդհանուր առմամբ Ուկրաինային որպես օգնություն հատկացրել է 27,4 մլրդ դոլար։ Ավելի քան 26,7 դոլարը հատկացվել է ռուսական ագրեսիայի սկզբում, որն սկսվել է անցած տարվա փետրվարի 24-ին։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ