News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 28
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահները Բայդենի վարչակազմին կոչ են անում քննարկել արտակարգ իրավիճակում օդային փոխադրումը Լեռնային Ղարաբաղ և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ, գրում է «Ամերիկայի ձայն»-ը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին և ԱՄՆ ՄԶԳ ադմինիստրատոր Սամանթա Փաուերին ուղղված նամակում, Կոնգրեսի հայկական հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը, Գաս Բիլիրակիսը, Ադամ Շիֆը, Դեյվիդ Վալադաոն և Աննա Էշուն նշում են.

«Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի աշխատում: Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար՝ էթնիկ զտումների հստակ նշան, որը չի կարելի անտեսել»։

Նամակում նաև ասված է. «Լաչինի միջանցքի վերաբացման ներկա միջազգային ռազմավարությունը պարզապես չի գործում։ Չնայած շրջափակման և անմեղ քաղաքացիների վրա ունեցած ողբերգական ազդեցության հստակ փաստագրված ապացույցներին, նախագահ Ալիևը շարունակում է ստել ԱՄՆ-ին և միջազգային հանրությանը` հայտարարելով, որ շրջափակում չկա: Տագնապալի է նաև այն, որ Ալիևը հայտարարել է, թե Արցախից մեկնելու ճանապարհը բաց է բոլոր նրանց համար, որոնք չեն ցանկանում դառնալ Ադրբեջանի քաղաքացի։

Ալիևի ռեժիմը կանխամտածված քայլեր է ձեռնարկում բնիկ հայ բնակչությանը Արցախից հեռացնելու և նրանց նախնիների երկրում ազատ, ժողովրդավարական և արժանապատիվ ապրելու հնարավորությունից զրկելու համար: Մինչդեռ տարածաշրջանում տեղակայված ռուս խաղաղապահները քիչ բան են արել միջանցքը փակող ադրբեջանցիներին ցրելու կամ իրավիճակը թուլացնելու համար»։

Կոնգրեսականները նաև տեղացիներին օդային օգնություն հասցնելու կոչ են արել և հորդորել պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ. «Միացյալ Նահանգները պետք է նաև դիտարկի Արցախին մարդասիրական օգնություն տրամադրելու բոլոր առկա տարբերակները, ներառյալ մատակարարումների հնարավոր օդային փոխադրումը` կանխելու սովի իրական սպառնալիքը:

Բացի այդ, մենք կարծում ենք, որ այս շրջափակման հետևում կանգնած իշխանությունների դեմ այնպիսի պատժամիջոցների կիրառումը, ինչպիսին է Մագնիտսկու պատժամիջոցները, հիմնավորված է և տեղին՝ հաշվի առնելով այն լուրջ վտանգը, որին ներկա պահին բախվում է Արցախի ժողովուրդը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանի ժողովրդավարական ուղեգծին. ԱՄՆ դեսպանը՝  ԱԺ ընդդիմադիր խմբակցություններին
Դեսպան Քվինը խորհրդարանի ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների…
Գեղամ Գևորգյանը մեկնել է Վաշինգտոն՝ մասնակցելու մրցակցային մարմինների ղեկավարների ամենամյա գագաթնաժողովին
 Ամերիկայի իրավաբանների ասոցիացիայի հանդիպումը նվիրված է  մրցակցության…
Ամերիկյան բիզնեսների հաջողությունը մեր շուկայում մեծապես կարևոր է. Մհեր Գրիգորյան
Կառավարությունը շարունակում է հավատարիմ մնալ բիզնեսի համար բարենպաստ միջավայր ստեղծելու իր հանձնառությանը և մշտապես բաց և պատրաստ է լինելու...
Ամերիկայի առևտրի պալատը մասնակից ընկերությունների հետ նոր չափանիշներ են հաղորդում Հայաստանի բիզնեսին. Քերոբյան
Առավել կարևոր նոր նախաձեռնությունների թվում նախարարը մատնանշել է...
«Փաստ». Արևմուտքից «հյուրեր» են սպասվում
Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային...
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում. ԱՄՆ դեսպանը՝ Քյարամյանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ