News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մարտ 22
USD
388.35
EUR
418.21
RUB
5.05
Տեսնել լրահոսը


ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հունվարի 19-ին ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի և նրա դստեր՝ Ռեյհանե Ռայիսիի ուղեկցությամբ այցելել է Ղոմ քաղաք։ Ղոմը հայտնի է իր կրոնական առանձնահատուկ ուղղվածությամբ։

Ռեյհանե Ռայիսին վարչապետի տիկնոջը ներկայացրել է քաղաքի, ինչպես նաև Ղոմում գտնվող Մասումեի դամբարանի պատմությունը։ Մասումեն Մուսա Բեն Ջաֆար շիաների 7-րդ իմամի աղջիկը և, ըստ խոսույթի, Մուհամմեդ մարգարեի ծոռը մահացել է 18 տարեկանում։ Այս դեպքերը տեղի են ունեցել մոտ 1400 տարի առաջ։

Մասումեն հայտնի է իր կրոնական գործունեությամբ, որը կենդանության օրոք բազմաթիվ հանդիպումներ է կազմակերպել կանանց մասնակցությամբ, որտեղ քննարկվել են հիմնականում կրոնական հարցեր։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը այցելել է Մասումեի մզկիթ և դամբարան, ապա նաև թանգարան, որտեղ ներկայացված են հին դամբարանը զարդարող նախշազարդեր և այլ իրեր, ինչպես նաև Իսլամական հեղափոխությունը խորհրդանշող իրեր, քանի որ հեղափոխությունը Ղոմ քաղաքից է սկսվել։

Շրջայցից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել նաև ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի հետ։ ԻԻՀ առաջին տիկինը Աննա Հակոբյանից հետաքրքրվել է դամբարան կատարած այցից ու տպավորություններից, քննարկել են նաև «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» վերաբերող հարցեր։ Քննարկել են նաև ԻԻՀ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի հետ սպասվող հանդիպման մանրամասներ։

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում է «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին» մասնակցելու նպատակով, որը կանցկացվի հունվարի 20-ին։

image_750x_63c92fa31f21b.jpg (49 KB)

Նկարներ-4-min(1).jpg (49 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Իրանի նախագահին և հոգևոր առաջնորդին
Հարևան Իրանի Իսլամական Հանրապետության համար գալիք տարին թող նշանավորվի խաղաղությամբ և նոր ձեռքբերումներով...
Իրանի փոխարտգործնախարարն ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին
Ալի Բագերին ազդարարել է Երեւան կատարելիք այցի մասին...
Այս տարի նոր վերելք կհաղորդենք հայ-իրանական օրակարգին. Փաշինյանը շնորհավորել է Իրանի հոգևոր առաջնորդին և նախագահին
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Իրանի Իսլամական Հանրապետության բարեկամ ժողովրդին իրանական ամանորի՝ Նոուրուզի կապակցությամբ։ Մաղթում եմ, որ գալիք…
Հնարավոր է՝ զենքի դիմաց Իրանը ցանկանում է Հայաստանի հետ խորացված դաշնակցային հարաբերություններ ունենալ. փորձագետ  
Փորձագետը կարծում է, որ հրետանին սպառազինության ամենակարեւոր տեսակներից մեկն է, որը Հայաստանը պետք է ձեռք բերի, քանի որ կորուստները հսկայական էին․․․
Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսն արժևորվել է հարևան երկրների միջև հարաբերությունների բարձր նշաձողը
Հանդիպման ընթացքում քննարկվել են քրեական վարույթների շրջանակներում երկու...
Իրանի նախարարը Մհեր Գրիգորյանին հրավիրել է Թեհրան՝ համագործակցության հետագա ընդլայնման նպատակով
Հանդիպման ավարտին Իրանի նախարարը հրավիրել է ՀՀ փոխվարչապետին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ