News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

2023 թվականին Պեկինը նախատեսում է էլեկտրաէներգիայի արտադրման միջոցով էներգիայի վերականգնվող աղբյուրների մասնաբաժինը 2022  թվականի վերջի 49,6 տոկոսից հասցնել 52 տոկոսի։ Այս մասին գրում է Bloomberg-ը՝ վկայակոչելով Չինաստանի էլեկտրաէներգետիկայի խորհրդի զեկույցը։

Չինաստանն այդ նպատակին մտադիր է հասնել արեւային եւ հողմային էլեկտրակայանների հզորության ավելացմամբ՝ մինչեւ 10 եւ 65 գիգավատտ համապատասխանաբար։

Գործակալության կանխատեսումների համաձայն՝ 2023 թվականին՝ կորոնավիրուսի հետ կապված սահմանափակումների վերացումից հետո, երկրում էլեկտրաէներգիայի պահանջարկը կվերականգնվի եւ կավելանա 6 տոկոսով՝ 2022 թվականի 3,6 տոկոսի համեմատ։ Այս ակնկալվող աճի պայմաններում իշխանությունները ցանկանում են մեծացնել հզորությունները՝ գերծանրաբեռնվածության ժամանակահատվածում տատանումներից խուսափելու համար:

Միեւնույն ժամանակ, Չինաստանը ցանկանում է ածուխի եւ գազի էլեկտրակայանների հզորությունը ավելացնել 70 գիգավատտով՝ 2022 թվականի 40 գիգավատտի համեմատ։ Այս միջոցառումները պայմանավորված են էլեկտրաէներգիայի պակասի պայմաններում Չինաստանի էներգետիկ անվտանգությունը բարձրացնելու հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ