News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչա Ջոանեն հայտարարել է, որ մտադիր է այցելել Մոլդովա, քանի որ երկիրը դաշինքի եւ Եվրամիության ընդհանուր գործընկերն է:

«Մոլդովան գտնվում է մեծ ճնշման իրավիճակում, նրանց անհրաժեշտ է մեր աջակցությունը՝ ԵՄ, ՆԱՏՕ։ Ես, հավանաբար, կգնամ Քիշնեւ։ Մոլդովան ՆԱՏՕ-ի եւ ԵՄ-ի ընդհանուր գործընկերն է, եւ ես կարծում եմ, որ միասին մենք կարող ենք շատ հետաքրքիր բաներ առաջարկել»,-ասել է նա  Digi 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում։  

Նա հիշեցրել է, որ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն բազմիցս հայտարարել է, որ երկիրը ՀՕՊ համակարգերի կարիք ունի։ Ջոանեն ընդգծել է, որ ՆԱՏՕ-ում եւ ԵՄ-ում տրամադրված են օգնություն ցուցաբերել Քիշնեւին։

«Մոլդովան իրական շանս ունի դուրս գալու այդ բարդ աշխարհագրությունից եւ մեզ հետ ուղեւորվելու քաղաքակիրթ Եվրոպա։ Մոլդովայի առաջնորդներն իրավունքներ ունեն, նրանք ունեն չեզոքության սահմանադրություն, բայց դա չի ենթադրում պասիվություն»,-ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը պահանջել է հինգ տարում 100 մլրդ դոլար հավաքել Ուկրաինայի օգնության համար
Յենս Սթոլտենբերգն առաջարկել է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ադրբեջանի ռազմածովային ուժերում տեղի է ունեցել հանդիպում ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների հետ
Նախատեսվում է, որ դասընթացին կմասնակցի...
ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը
Հանդիպման ընթացքում քննարկվել են ծրագրի շրջանակներում ՀՀ ռազմակրթական հաստատություններին և վարժական կենտրոններին տրամադրված աջակցության…
ՆԱՏՕ-ն ամբողջ կոալիցիայով հանդերձ պատրաստվում է պատերազմի. WSJ
Ընդ որում, դեռ վերջերս ՆԱՏՕ-ի երկրների ռազմական պաշտոնյաներից ոմանք պնդում էին, թե «Մոսկվան կարող է բավականին ուժեղ...
Լեհաստանը ՆԱՏՕ-ի միջուկային ծրագրին մասնակցելու հայտ է ներկայացրել
Ծրագիրը նախատեսում է ամերիկյան լիակատար վերահսկողություն միջուկային զենքի կիրառման նկատմամբ, որը կարող է տեղակայվել Լեհաստանում...
Ամենաշատ