News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը


Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային կացարանում հունվարի 19-ին տեղի ունեցած ողբերգական հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողներից 10-ը հողին են հանձնվել։

Երեկ՝ հունվարի 22-ին, Լոռու մարզի Հոբարձ վարչական շրջանի ընտանեկան գերեզմանատանը հուղարկավորվել է շարքային Ռոստոմ Ասրյանը։

Մնացած ինը զինծառայողները հուղարկավորվել են այսօր։ Կրտսեր սերժանտ Արամ Մանուկյանը հուղարկավորվել է Վանաձորի զինվորական պանոթեոնում։

Համլետ Դավթյանը հուղարկավորվել է Մարտունի քաղաքում, ընտանեկան գերեզմանատանը։

Կրտսեր սերժանտ Պավլիկ Աբազյանը հուղարկավորվել է Տավուշի մարզի Աչաջուր գյուղի գերեզմանատանը։

Սերգեյ Կեւորկովը հուղարկավորվել է Արարատի մարզի Դարբնիկ գյուղում։ 

Մուշեղ Համբարչյանը հուղարկավորվել է Արարատի մարզի Դաշտավան գյուղում։

Գագիկ Բարսեղյանը հուղարկավորվել է Կոտայքի մարզի Գառնի համայնքի զինվորական պանթեոնում։

Նարեկ Ավագյանը հուղարկավորվել է Նորագավիթի գերեզմանատանը։

Տարոն Ղարիբյանը հուղարկավորվել է Արարատի վարզի Ուրցաձոր համայնքում, ընտանեկան գերեզմանատանը։

Վոլոդյա Ներսիսյանը հուղարկավորվել է Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի ընտանեկան գերեզմանատանը։

Մնացած հինգ զինծառայողները կհուղարկավորվեն վաղը։

Կրտսեր սերժանտ Միշա Դումիկյանի հուղարկավորությունը տեղի կունենա Մեծավանի գերեզմանատանը։

Հայկ Կիրակոսյանը կհուղարկավորվի Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի զինվորական պանթենում։

Գոռ Մարտիրոսյանը կհուղարկավորվի վաղը, Դիլիջանում։

Դավիթ Սարգսյանը կհուղարկավորվի Արագածոտնի մարզի Կոշ գյուղի զինվորական պանթեոնում։

Հրաչյա Գրիգորյանը կհուղարկավորվի Երեւանի Հաղթանակի թաղամասում գտնվող զինվորական պանթեոնում։

Նշենք, որ այսօր տեղի ունեցած հուղարկավորություններից որեւէ մեկին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել։

«Նախարարի հանձնարարությամբ՝ բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում՝ ՊՆ և ԶՈՒ ԳՇ վարչությունների պետերը, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, ինչպես նաեւ պաշտպանության նախարարի 1-ին տեղակալ, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը մասնակցում են զինծառայողների հոգեհանգստյան արարողություններին»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն:

Հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում  որեւէ անձ կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ չունի։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։

Դեպքից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրեց պաշտոնական վարկածը, ըստ որի սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին: Զինդատախազը եւս հայտարարել էր, որ դեռ պարզ չէ՝ բենզին է եղել, թե դիզվառելիք:

Ընդհանրապես, այդ դեպքի հետ կապված հանրության մոտ բազմաթիվ հարցադրումներ են առաջանում, օրինակ, ինչո՞ւ  պատշաճ կեցավայրում չեն ապրել զինվորները , այլ գյուղական տանը, որը չի համապատասխանել զորանոցի անվտանգության չափանիշերին։

Շատերը պահանջում են նախարար Սուրեն Պապիկյանի, որպես կատարվածի գլխավոր պատասխանատուի հրաժարականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սուրեն Պապիկյան, մի գիշերվա ընթացքում 15 զոհ ես տվել, թուրքը էդքան չէր կարա. կացարանի հրդեհից զոհված զինվորի հայր
Մի քանի օր, կամ մի ամիս դուրս չեկանք, ինչ-որ ձևով իրանց հերթական...
«Խելքներդ գլուխներդ հավաքեք». Կացարանում զոհվածների ծնողները մինչեւ մայիսի 10–ը ժամանակ տվեցին իշխանություններին
Մենք եկել ենք այստեղ իրենց ժամանակ տալու. Եթե իրենցից մեկը կա, որ մտածում է...
«Հրդեհից 1 ամիս առաջ տեռորիստ էին բռնել Ազատ գյուղում». կացարանի հրդեհից զոհվածի պապիկ
Նրանք դժգոհ են գործի քննությունից։ Կարծում են, որ քննչական կոմիտեն պատշաճ չի...
Կացարանի հրդեհի գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանը կմնա կալանքի տակ․ դատարանն էլ ինքնաբացարկ չի հայտնի
Ամբաստանյալի պաշտպանն էլ առարկել է դատարանի հայտարարության դեմ՝ նշելով, որ դատարանի հայտարարությունն իրականությանը չի համապատասխանում, իր պաշտպանյալը ցանկացել է գալ, սակայն․․․
«Պաժարն իմ սխալմունքով է եղել». զինվորական կացարանում հրդեհից զոհվածների գործով ամբաստանյալը ցուցմունք տվեց դատարանում
Որ շիշը ձեռքս էր, ուզում էի վառարանը վառել, այդ ժամանակ Լևոնը…
«Առաջին մեղավորը այժմ ներկայացել է որպես տուժող»․ Ազատ գյուղի հրդեհի գործով ամբաստանյալը դիմեց դատարանին
Նա պատմում է բաներ, որոնք․․․
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ