News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հոկտեմբեր 03
USD
402.21
EUR
423.85
RUB
4.07
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է շարքային զինծառայող Հայկ Կիրակոսյանը։ Տեղեկությունը NEWS.am-ին հայտնեց նրա հարազատներից՝ Մելինե Կիրակոսյանը։ 

19–ամյա Հայկը Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքից էր։ Նա ընտանիքի ավագ զավակն էր, քույր ու եղբայր ունի։ Հունվարի 24–ին կլրանար նրա ծառայության մեկ տարին։

Հայկը մասնակցել էր սեպտեմբերյան ռազմական գործողություններին։

Հայկի աճյունը դեռ չի փոխանցվել ծնողներին, նրանք պետք է ԴՆԹ հետազոտություն անեն։

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետեւանքով զոհվել է 15 զինծառայող, վիրավորում է ստացել 7 զինծառայող, նրանցից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը տեղափոխվել են Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն։ Նրանցից երկուսի վիճակը գնահատվում է ծանր։

Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել են 2-րդ բանակային կորպուսի հրամանատարը եւ եւս 7 բարձրաստիճան զինվորականներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել է, որ սպան բենզին է լցրել վառարանի վրա, ինչից հետո, երբ կրակն իրեն է անցել, «ինքնապաշտպանական բնազդով» բենզինի 5 լիտրանոց տարան նետել է կացարանի ուղղությամբ, ինչն էլ հրդեհի պատճառ է դարձել։

Հրդեհի դեպքի առնչությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 532-րդ հոդվածի 4-րդ մասով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու եւ ավելի անձի մահ)։

image_750x_63c92f9083a79.jpg (40 KB)

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կացարանում հրդեհից զոհված 15 զինվորի գործով նիստը մեկնարկել է. դատարանը երկարաձգել է 3 մեղադրյալների կալանքի ժամկետը
Նախնական նիստին քննարկվել է գործով մեղադրյալների խափանման միջոցի...
Հնարավոր ամեն ինչ արվեց այս հանցագործությունը մինչև վերջ չբացահայտելու համար. Կացարանի հրդեհից զոհվածների հարազատներ
Օգոստոսի 28-ին Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով քննիչի կողմից էլեկտրոնային փոստի միջոցով գրություն է...
Մարդն ինչքան սրբապիղծ, տականք լինի, որ գործը քնացնի, հետո հայտարարի՝ բացահայտված է. ծնողը՝ Փաշինյանի մասին
Ողբերգությունից ժամեր անց վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ներկայացրել էր պաշտոնական վարկածը...
«Ախպեր, կազարմեն սաղ կրակ են». կացարանում հրդեհի պահին զինվորները հեռախոսազրույց են ունեցել, կա ձայնագրություն
Ծնողների ձեռքի տակ է հայտնվել այդ հեռախոսազրույցի ձայնագրությունը...
Սուրճի բաժակի բենզինով 20 րոպեում նման ծավալի հրդեհ չէր բռնկվի․ պետք էր ավելի մեծ միջոցի կիրառում. Նորիկյան
Ավելի ուշ դասակի հրամանատարը լրագրողներին հայտնել էր, որ կացարանում բենզին չի եղել, ըստ էության, հերքելով վարչապետին...
ՊՆ-ի պատասխանների կապակցությամբ դատախազին հաղորդում եմ պատրաստելու. Նորիկյանը մանրամասնեց
Պաշտպանության նախարարի պատասխաններից պարզ է դարձել, որ ՀՀ ՊՆ-ի կամ ԶՈՒ գլխավոր շտաբի կոնկրետ որ պաշտոնյայից է ընդունվել համապատասխան...
Ամենաշատ