News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Թուրքիան կիպրոսյան գրանցում ունեցող նավերին թույլ չի տալիս մասնակցել ցորենի սեւծովյան նախաձեռնության իրականացմանը։ Այս մասին հայտարարել է Կիպրոսի արտաքին գործերի նախարար Իոանիս Կասուլիդիսը Եվրամիության երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ժամանակ։

«Արտաքին գործերի նախարարը, ողջունելով սեւծովյան ցորենի վերաբերյալ ՄԱԿ-ի նախաձեռնության վերականգնումը, մտահոգություն է հայտնել այն առիթով, որ Կիպրոսը չի կարող մասնակցել այդ նախաձեռնությանը կիպրոսյան նավերի վրա Թուրքիայի դրած արգելքների պատճառով»,- նշվել է կղզեպետության ԱԳՆ-ի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Ուկրաինայից պարենի արտահանման մասին համաձայնագրերը կնքվել են հուլիսի 22-ին Ստամբուլում, 120 օրով։ Պայմանավորվածություններից մեկը նախապես գործելու էր մինչեւ նոյեմբերի 19-ը եւ կարգավորում էր Կիեւի կողմից վերահսկվող Օդեսայի, Չեռնոմորսկի եւ Հարավային նավահանգիստներից ցորենի դուրսբերման կարգը։ Պայմանավորվածությունները նոյեմբերի 17-ին երկարացվել են հերթական 120 օրով։ ՌԴ ԱԳՆ-ում պարզաբանել են, որ գործարքը երկարացվել է ինքնըստինքյան, նկատի ունենալով այն, որ մասնակցող կողմերն (Ռուսաստան, Թուրքիա, Ուկրաինա եւ ՄԱԿ) առարկություններ չունեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Զելենսկին ասել է, թե ինչ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ գերիների «բոլորը բոլորի համար» ձևաչափով փոխանակում
Զելենսկին բացատրել է, որ բանտարկյալներին «բոլորը բոլորի դիմաց» փոխանակելու հարցը կլինի այն հարցերից մեկը, որը կքննարկվի Շվեյցարիայում կայանալիք հիմնադիր խաղաղության գագաթնաժողովում...
Ռուսաստանը մտադիր է ընդլայնել իր հարձակողական գործողությունները. Զելենսկի
Այսօր պատերազմի 800-րդ օրն է...
Դոնեցկում ուկրաինացիների համար բարդ իրավիճակ է. փորձագետ
Մենք հաղթելու ենք պատերազմում, բայց կորուստներն Ուկրաինայի համար կրիտիկական կլինեն...
Քեմերոնը Կիևում սկսել է «հարյուրամյա գործընկերության» շուրջ բանակցությունները
Այս նոր համաձայնագիրը մեր երկրների միջև ամուր կապեր կստեղծի առևտրի, անվտանգության և պաշտպանության, գիտության և տեխնոլոգիաների, կրթության, մշակույթի և շատ ավելին հարաբերությունների ողջ շրջանակում...
Իտալիան Ուկրաինային ռազմական օգնության իններորդ փաթեթն է պատրաստում
Ուկրաինային մատակարարվող իտալական սպառազինությունների կոնկրետ ցանկը դասակարգված է, սակայն, հոդվածի համաձայն, նոր մատակարարումները կարող են ներառել հրետանի և Stinger ցամաք-օդ հրթիռներ...
Ուկրաինան կարող է Ռուսաստանի տարածքում բրիտանական զենք կիրառել. Քեմերոն
Ուկրաինան ունի այդ իրավունքը...
Ամենաշատ