News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների եւ Արեւմուտքի պաշտոնյաները Ուկրաինային կոչ են անում ուշադրությունը արեւելյան Բախմուտ քաղաքում (Արտեմովսկ) դաժան բազմամսյա մարտերից վերաուղղել հարավում առաջնային հնարավոր հարձակման վրա՝ ռազմական գործողությունների իրականացման այլ ոճ օգտագործելով, հայտնում է CNN-ը:

Վերջին շաբաթների ընթացքում նրանք ուկրաինական ուժերին սկսել են առաջարկել կրճատել իրենց կորուստները Բախմուտում, որը մեծ ռազմավարական նշանակություն չունի Ուկրաինայի համար, եւ փոխարենը կենտրոնանալ հարավում հարձակումների պլանավորման վրա: Նշվում է, որ այս ուղերձը Բայդենի վարչակազմի երեք բարձրաստիճան պաշտոնյաների միջոցով փոխանցվել է Կիեւին:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Ֆայները, պետքարտուղարի տեղակալ Վենդի Շերմանը եւ ՊՆ քաղաքականության հարցերով փոխնախարար Քոլին Քալը հայտարարել են, որ ԱՄՆ-ը ուզում է օգնել Ուկրաինային հեռանալ հյուծող մարտերից Բախմուտում, եւ փոխարենը ուշադրությունը կենտրոնացնել մեխանիկական մանեւրային պատերազմի ոճի վրա, որն օգտագործում է արագ, անկանխատեսելի գործողություններ Ռուսաստանի դեմ, հայտնել են աղբյուրները:

Պաշտոնատար անձանց խոսքով՝ հարյուրավոր զրահապատ մեքենաներ, որոնք ԱՄՆ-ն եւ եվրոպական երկրները վերջին շաբաթների ընթացքում Ուկրաինային են տրամադրել, ներառյալ 14 բրիտանական տանկեր, նախատեսված են այս անցումը կատարելու համար:

Սակայն պարզ չէ, պատրաստ է արդյոք Զելենսկին հրաժարվել Բախմուտից:

Նրա մտածելակերպին ծանոթ մարդիկ CNN-ին ասել են, որ Զելենսկին Բախմուտում Ռուսաստանի հաղթանակը կատարված փաստ չի համարում եւ դեռ չի ցանկանում հրաժարվել նրանից: Բախմուտի պահպանումը ամբողջ Դոնբասը վերադարձնելու ավելի մեծ հնարավորություն կտա Ուկրաինային, կարծում է Զելենսկին, եւ Ռուսաստանի հաղթանակի դեպքում հնարավորություն կտա առաջ գնալ դեպի արեւելքում ռազմավարական նշանակություն ունեցող Սլավյանսկ եւ Կրամատորսկ քաղաքներ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ