News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանական կառավարությունը նախատեսում է հարկատուների միջոցները տրամադրել երկրի կիսահաղորդչային ընկերություններին աջակցելու համար, հայտնում է Bloomberg-ը։

Օգնության փաթեթը կներառի ստարտափների համար սկզբնական կապիտալ, գործող ընկերություններին մասշտաբներն ընդլայնելու օգնություն եւ մասնավոր վենչուրային կապիտալի համար նոր խթաններ, հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով պաշտոնյաներին:

Անցյալ ամիս կառավարությունը հայտարարել է, որ ուսումնասիրում է ազգային նախաձեռնությունները՝ հայրենական չիպերի արդյունաբերությունն ընդլայնելու համար, ներառյալ նոր հաստատության պոտենցիալ ստեղծումը՝ ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի շրջանակներում:

Ռազմավարությունն ուղղված կլինի միկրոչիպեր արտադրող ձեռնարկությունների «ամբողջական ներուժի բացահայտմանը» եւ աշխատատեղերի աջակցմանը, ինչպես նաեւ՝ կիսահաղորդիչների հուսալի մատակարարումն ապահովելուն:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ