News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հակակոռուպցիոն կոմիտեի կազմավորումից ի վեր Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից («ԹՊԻՀ», «INL») շարունակական աշխատանքներ են տարվում կառույցի հետ գործընկերային հարաբերությունների խորացման և համագործակցության օրակարգի ընդլայնման նպատակով: Հիշյալ համագործակցության առանցքային ուղղություններից է Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացմանը միտված վերապատրաստման դասընթացների անցկացումը: Այդ շրջանակում հունվարի 24-ին կազմակերպվել էր փողերի լվացման և ապօրինի հարստացման հանցանքների քննությանը, ինչպես նաև քրեական վարույթներով միջազգային իրավական փոխօգնության հարցերին վերաբերող վերապատրաստում, որի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի մրցութային հանձնաժողովի անդամ, միջազգային փորձագետ Վիտալի Կասկոն  Կոմիտեի քննիչներին կոնկրետ գործերի օրինակներով ներկայացրել է միջազգային լավագույն փորձը:

Ողջունելով վերապատրաստման կազմակերպիչներին և մասնակիցներին՝ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի տեղակալ Մուշեղ Բաբայանը նշել է, որ նման վերապատրաստումները լավ հնարավորություն են՝ ամրապնդելու նորաստեղծ Կոմիտեի ներուժը, այդ թվում՝ նոր գիտելիքների ձեռքբերման և լավագույն փորձի փոխանակման շնորհիվ: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կադրային բարձր պատրաստվածությունը նորաստեղծ կառույցի առաջնահերթություններից է, Մ. Բաբայանը համոզմունք է հայտնել, որ նման դասընթացները լավագույնս կանդրադառնան Կոմիտեի ծառայողների մասնագիտական գիտելիքների և կարողությունների զարգացման վրա:

Կարևորելով Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեությունը՝ որպես մեր երկրում ենթադրյալ կոռուպցիոն հանցագործություններով մինչդատական քրեական վարույթը կազմակերպող և իրականացնող մարմին, ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները նույնպես համոզմունք են հայտնել, որ հիշյալ վերապատրաստումներն ու կոմիտեի հետ տարվող համագործակցային սերտ աշխատանքները կնպաստեն կառույցի գործունեության առավել արդյունավետ կազմակերպմանը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Արևմուտքից «հյուրեր» են սպասվում
Ինչպես փոխանցում է ԱԳՆ մեր աղբյուրը, Արևմուտքին, մասնավորաբար Վաշինգտոնին չեն բավարարել Հարավային...
ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել Հայաստանին իրավապահ ոլորտի բարեփոխումներում. ԱՄՆ դեսպանը՝ Քյարամյանին
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Քրիստինա Քվինին…
ՀՀ-ԱՄՆ հարաբերություններն ունեն զարգացնելու մեծ պոտենցիալ, սակայն ժամանակ և հետևողական ջանքեր են պահանջվում․ Մակունց
Ես կարծում եմ, որ ցանկացած Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ, ով աշխատում է որևէ մայրաքաղաքում, փորձում է...
ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները վերադառնում են Հայաստան
Խաղաղության կորպուսը գործում է Հայաստանում 1992թ․-ից  սկսած ՝ Հայաստանի կառավարության հրավերով...
Լու Բոնոն այցելել է Ցեղասպանության հուշահամալիր
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի, փոխարտգործնախարար Վահե Գևորգյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն...
Փալոնը կոչ է արել Ներկայացուցիչների պալատին 100 միլիոն դոլար հատկացնել Հայաստանին և 50 միլիոն դոլար՝ Արցախին
Ֆրեն Փալոնեն նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի արտաքին գործողությունների հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Մարիո Դիաս-Բալարտին և բարձրաստիճան անդամ Բարբարա Լիին, որում կոչ է արել…  
Ամենաշատ