News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար, օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանը Telegram-ի իր ալիքում գրում է.

«Այսօր արցախցի կանայք բաց նամակով դիմել են Եվրահանձնաժողովի նախագահ   Ուրսուլա ֆոն դեր Լյայենին։Նրանք կոչ են անում ՝ անհապաղ միջամտել և դադարեցնել Ադրբեջանի կողմից Արցախի էներգետիկ շրջափակումը։ Հենց տիկին ֆոն դեր Լյայենն է պատասխանատու Ադրբեջանից ԵՄ գազի մատակարարումների ավելացման մասին համաձայնագրի ստորագրման համար։

Հուսահատ մայրերը իրավացիորեն պահանջում են, որ իրենց երեխաները, ինչպես ԵՄ երկրների երեխաները, հնարավորություն ունենան ապրել տաք ու լուսավոր տներում, նորմալ սնվել, հաճախել դպրոց ու մանկապարտեզ, ստանալ բժշկական օգնություն։ Նրանք ունեն նորմալ կյանքի իրավունք, ինչպես աշխարհի բոլոր երեխաները։ Ադրբեջանն ու նրա ղեկավարները, ձմռանը գազատարը կտրելով, էլեկտրաէներգիան անջատելով, 30 հազար արցախցի երեխաներին զրկում են այս իրավունքից։

Ճգնաժամի ժամանակ կանայք ցույց են տալիս իրենց վճռականությունն ու ուժը՝ նրանք մեր հերոսներն են և արդարության համար պայքարողները։ Այսօր նրանք մեզ ցույց են տալիս, թե ինչպես դիմանալ դժբախտություններին, հիշեցնում են մեզ մեր ընդհանուր մարդասիրության մասին:

Ես ողջունում և աջակցում եմ մեր կանանց նախաձեռնությունը։ Ես հիանում եմ նրանց ոգեղեն ուժով և տոկունությամբ: Եվ բոլոր նրանք, ովքեր կարող են օգնել նրանց, պետք է դա անեն: Հանուն կյանքի, հանուն երեխաների, հանուն ապագայի, հանուն Արցախի»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ