News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռով Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է Ս․ Ոսկանյանի կնոջը փոխհատուցել 20 000 եվրո՝ որպես բարոյական վնասի փոխհատուցում՝ կյանքի իրավունքի խախտման համար։ Այս մասին հաղորդում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը:

2010 թվականի հոկտեմբերի 7-ից Ս․Ոսկանյանը գտնվել է կալանավայրում, որտեղ, օրեր անց, սկսել է բողոքել ոտքի շրջանոմ ցավերից և հայտնել, որ ինքն իրեն թուք է ներարկել։ Կալանավայրի բժիշկը, տեղյակ լինելով իրավիճակից՝ Ոսկանյանի շարունակական գանգատներից և վատթարացող առողջական խնդրից, նրան չի ուղեգրել կալանավայրի գլխավոր հիվանդանոց, ինչի արդյունքում էլ հոկտեմբերի 24-ին Ոսկանյանը մահացել է։ 2010 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործ է հարուցվել բժիշկ Մ.-ի նկատմամբ՝ բժշկական անփութության հատկանիշներով։

2011 թվականի օգոստոսի 30-ին դատարանը որոշել է կարճել քրեական գործի վարույթը և դադարեցնել բժիշկ Մ.-ի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառով։

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, պատվիրակված փաստաբան՝ Կ․ Թումանյան, հայցով դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Կոնվենցիայի 2-րդ մասի խախտման հիմքով։

ՄԻԵԴ-ը հայցը բավարարել է՝ հաշվի առնելով Ս. Ոսկանյանին ցուցաբերած թերի բուժօգնության վերաբերյալ փորձագիտական խմբի միաձայն կարծիքը։

Դատարանը գտնում է, որ ներպետական իշխանությունները, տեղյակ լինելով

Ոսկանյանի վարակի մասին, չեն իրականացրել իրենց պարտավորությունները։

Դատարանը գտնում է, որ իշխանությունները չեն կարողացել մանրակրկիտ և ամբողջական քննել Ս․ Ոսկանյանի մահվան դեպքը, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։

ՄԻԵԴ որոշման մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սկզբում սպառնացել էր արմաշցի վարորդին, ապա կողոպտել
Ոստիկանության Արարատի բաժնի համայնքային ոստիկանները օպերատիվ…
33-ամյա գորիսեցին սպանել է Գորիսի 56-ամյա բնակչին, ապա փորձել սպանել նաև վերջինիս եղբորը. նախաքննությունն ավարտվել է
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական…
41 մլն 438 հազար դրամ գույքի հափշտակություն՝ «Լոռի» ջրօգտագործողների ընկերությունում
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարությամբ, Երևանում և մարզերում ուսումնասիրություններ են նախաձեռնվել...
«Ավտոներկրողների միության» սեփականատերը հանցավոր գործունեություն չի իրականացրել. փաստաբան
2022 թվականի հունիսի 3-ի որոշմամբ ՊԵԿ քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել նույն գործողությունների համար, եւ գնահատական է տվել, որ տնտեսական...
Կոմիտասի պողոտայում ոմն Արամ զենքի սպառնալիքով հափշտակել է 34-ամյա տղամադրու զինփաստաթղթերը, անձնագիրը, բջջայինը և փող
Մարտի 22-ին, ժամը 21.10-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում տված…
Ոստիկանները մեկ օրում բացահայտել են հանցագործության 88 դեպք. գրանցվել է 5 ավտովթար, վիրավորվել է 6 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի...
Ամենաշատ