News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Թուրքիան հույս ունի մեկ տարվա ընթացքում սկսել Ռուսաստանի Դաշնության առաջարկած գազային հանգույցի նախագծի շահագործումը, հայտարարել է երկրի  էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այս հանգույցի միջոցով, մասնավորապես, հնարավոր է գազի մատակարարումները տեղափոխել վնասված «Հյուսիսային հոսքերից»։«Արեւելյան եւ Հարավ-Արեւելյան Եվրոպայում գազի առեւտրի կենտրոն չկա։ Տարածաշրջանի երկրները, որոնց հետ մենք կապեր ենք պահպանում, նույնպես աջակցում են գազի կենտրոնի այս նախագծին։ Հուսով եմ՝ մենք կկարողանանք գազային կենտրոնը շահագործել մեկ տարվա ընթացքում»,- Դոնմեզի խոսքերը մեջբերում է թուրքական Star թերթը։

Ռուսաստանի Դաշնության եւ Թուրքիայի նախագահներն ավելի վաղ հանձնարարել էին մանրամասն մշակել Թուրքիայում գազային հանգույց ստեղծելու հարցը։ Այս հանգույցի միջոցով, մասնավորապես, հնարավոր է գազի մատակարարումները տեղափոխել վնասված «Հյուսիսային հոսքերից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ