News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը ցնցված է եւ սարսափած, որ BBC HARDtalk ծրագրի հաղորդավար Սթիվեն Սակուրն առաջարկել է ցեղասպանությունը որպես արցախահայության առջեւ ծառացած երկու «իրատեսական տարբերակներից» մեկը։

Նշենք, որ հայտարարությունն արվել է Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցի ժամանակ, որը եթեր է հեռարձակվել 2023 թվականի հունվարի 23-ին։

Հղում անելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի բռնապետական ռեժիմի կողմից Արցախի շրջափակմանը՝ Սակուրը հարց է ուղղել Վարդանյանին․ «Դուք հիմա վերահսկում եք ոչ մեծ անկլավ, որը տուժում է տնտեսական շրջափակումից, եւ, թվում է, թե Ձեր միակ իրատեսական տարբերակը կամ Ադրբեջանի հետ քաղաքական գործարքն է, կամ ԼՂ հայկական համայնքը կորոշի, որ այլեւս այսպես չի կարելի եւ կլքի տարածքը։ Ի՞նչ պետք է լինի՝ քաղաքական գործա՞րք, թե՞ հեռացում»։

Լեմկինի ինստիտուտն իր նախազգուշացումներում եւ հայտարարություններում բազմիցս նշել է, որ մարդկանց ստիպելը՝ լքել սեփական հողը՝ մահվան սպառնալիքով,  ցեղասպանության ձեւ է:

Իր հայտարարության մեջ Լեմկինի ինստիտուտը զարմանք է հայտնել, որ ստիպված է մատնանշել, որ Ցեղասպանությունը երբեք չպետք է առաջարկվի վտանգի տակ գտնվող ժողովուրդներին՝ որպես իրադարձությունների հետագա զարգացման հնարավոր «իրատեսական տարբերակ»։

«Օգտագործելով DARVO կոչվող մարտավարությունը (ժխտել, հարձակվել, շրջել զոհին եւ բռնարարին)՝ Սակուրը կրկնում է ցեղասպանողների սովորական ռազմավարությունը։ Սակուրը ոչ մի անգամ չի նշում, որ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը հրադադարի համաձայնագրի խախտում է, որը վերջ դրեց 2020 թվականի պատերազմին, եւ չի նշում, որ քաղաքացիական բնակչության դեմ պաշարման մարտավարությունը միջազգային իրավունքի խախտում է։ Փաստորեն, նա փորձում է արդարացնել շրջափակումը՝ վկայակոչելով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ 2020 թվականի համաձայնագրի պայմանների վերաբերյալ «թյուրըմբռնումը» այն բանից հետո, երբ Վարդանյանը արդարացիորեն մատնանշում է, որ շրջափակումը վերոհիշյալ զինադադարի ակնհայտ խախտում է»,-ասվում է հայտարարության մեջ։

Հայտարարության համաձայն՝ հարցազրույցի ամենանշանավոր պահերից մեկն այն է, երբ Սակուրն ընդհատում է Վարդանյանին, որպեսզի «հստակեցնի»՝ ինչ լեզվով պետք է խոսել Արցախի մասին. «Դուք հենց նոր Ձեր տարածքն անվանեցիք Արցախ, ես պետք է հստակեցնեմ, որ այն դեպքում, երբ Դուք այն անվանում եք Արցախ, Ադրբեջանի կառավարությունն այն անվանում է Լեռնային Ղարաբաղ, ինչպես միջազգային հանրությունը։ Ուստի ես պարզապես ուզում եմ հստակություն մտցնել այս հարցում»։

Լեմկինի ինստիտուտը ցնցված է, որ Սակուրը նույնպես պնդում է օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։

Սակուրի «պարզաբանումը» ենթադրում է Արցախ անվան ոչ լեգիտիմություն, որն իրականում տարածաշրջանի պատմական հայկական անվանումն է։ Նրա համառությունը նաեւ անտեսում է Լեռնային Ղարաբաղ կամ պարզապես Ղարաբաղ տերմինի քաղաքական ենթատեքստը, որը հաճախ օգտագործվում է խոշտանգումների ժամանակ, երբ ադրբեջանցի զինվորները ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքի տակ ստիպում են հայ ռազմագերիներին կրկնել այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «Ղարաբաղը Ադրբեջան է»։  

Հայտարարության համաձայն՝ արցախահայությունը մշտապես եւ հետեւողականորեն արտահայտում է անկախության իր կամքը 1991 թվականից ի վեր, երբ նրանք քվեարկեցին հանրաքվեի ժամանակ, որի արդյունքում 99,89 տոկոս ճնշող մեծամասնությունը կողմ արտահայտվեց ինքնավարությանը: Ավելին, նրանք կառուցեցին ժողովրդավարական ինստիտուտներ եւ մշտապես պահանջում են ամբողջ աշխարհում ճանաչում՝ որպես անկախ հանրապետություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ