
Արտակարգ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում։ Ինչպես հաղորդում է shamshyan.com-ը, Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ավտոկայանատեղիում ավտոմեքենա է այրվում։
Դեպքի վայր է ժամանել հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ։
Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։
Պարզվել է, որ մասամբ վառվել է Mercedes ML մակնիշի ավտոմեքենան եւ նրա մոտ կայանված Toyota մակնիշի ավտոմեքենան։
Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան։