News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Ծնողները թող իրենց նորմալ պահեն, «Եռաբլուրը«» միայն էդ ծնողներինը չէ: Այս մասին այսօր՝ հունվարի 28-ին, «Եռաբլուր» պանթեոնում NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ նդրադառնալով հարցին, թե արդյոք իրեն դուր է գալիս, որ ոստիկանները թույլ չենտալիս զոհվածների ծնողներին մոտենալ պաշտոնյաներին:

«Ես կարծում եմ, որ եթե իրենք իրենց նորմալ պահեին... ցավը ճղճղան չի լինում: Ոնց ուզում են՝ թող հասկանան: Ես էլ երկու կորուստ ունեմ, բայց ձայն չեմ հանում, որովհետեւ հայրենիքի համար է պետք եղել անել: Ես էլ եմ գնացել, երբ պետք է եղել»,-ասաց նա:

Հարցին, թե ձեր հարազատների՞ն էլ են տվել փակ դագաղներով ու չեն հասկացել, թե ինչ է տեղի ունեցել, արդյոք դավաճանության զոհ են, թե ոչ, պատգամավորն արձագանքեց. «Իսկ ո՞վ ասաց, որ նրանք դավաճանության զոհ են: Դրա համար քննություն է գնում, պարզաբանվում է՝ ինչը որտեղ եւ ոնց է եղել: Մի քիչ հարգեք պետությունը, պետություն հարգել սովորեք: Ես չեմ հասկանում՝ մինչեւ երբ պետք է առանց պետություն հասկանալու...»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում, այսօր՝ հունվարի 28-ի առավոտյան,  առավոտյան 6-ից ոստիկանությունն աննախադեպ թվով ուժեր էր  կենտրոնացրել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ: Ամբողջ տարածքը խիստ հսկողության տակ էր: Այստեղ էին նաեւ մեծ թվով սեւ եւ կարմիր բերետավորներ:

Պանթեոնում բանակի օրվան նվիրված միջոցառումը լրագրողների համար փակ էր: Նշենք, որ այստեղ են նաեւ զոհված զինծառայողների ծնողները, որոնք կանգնած են իրենց որդիների շիրիմների մոտ: Նրանք եկել էին, որ թույլ չտան, որ պաշտոնյաները մոտենան իրենց որդիների շիրիմներին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Անիում կենաց-մահու պայքար է ընթանում
Պատմում են, որ մարզպետը, բանուգործը թողած, աշխատանքային ժամերին մարզպետարանի ենթակայությամբ...
«Ժողովուրդ». Քաղաքապետի թեկնածուները. ովքեր կգլխավորեն ցուցակները ընտրությունների ժամանակ
Ովքե՞ր են այս պահի դրությամբ հայտ ներկայացրել՝ իբրեւ 1-ին համար մասնակցելու Երեւանի ավագանու...
«Հրապարակ». Ի՞նչ են քննարկել Արցախում՝ փակ նիստի ժամանակ
Նիստում հումանիտար խնդիրներ քննարկելուց բացի խոսվել է ապաստարանները կարգի բերելու անհրաժեշտության...
«Ժողովուրդ». Քննչական կոմիտեի և դատախազության ջրերը մեկ առվով չեն հոսում
Դատախազների եւ քննիչների այս հակասությունը ազդում է վարույթների քննությունների ընթացքի վրա...
«Փաստ». Ի՞նչ է կատարվում Երևանի փոխքաղաքապետարանում
Մենք արդեն գրել ենք, որ թեպետ վերջնական որոշում չկա, բայց, ամենայն հավանականությամբ, Երևանի ավագանու...
«Հրապարակ». 24 մլն դրամ՝ ցախավելների համար
Նշենք, որ եւս 60 հազար հատ ցախավել այս հիմնարկը գնել էր ամիսներ առաջ՝ սեպտեմբերի 14-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ