News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 02
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը


ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Այս մասին  հայտնում են ՀՀ Նգ նախարարությունից:

Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալները։

Ողջունելով հյուրերին՝ Վահե Ղազարյանը կարևորել է Ռուսաստանի Դաշնության հետ արդյունավետ համագործակցությունն ու ընդգծել երկու երկրների իրավապահ կառույցների ամուր փոխգործակցությունը, ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում։

Արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ շնորհավորել է Վահե Ղազարյանին ՀՀ ներքին գործերի նախարար նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել։

Դեսպանը նույնպես կարևորել է սերտ համագործակցությունն ինչպես ՀՀ և ՌԴ ներքին գործերի նախարարությունների, այնպես էլ ՀՀ ներքին գործերի նախարարության և ՀՀ-ում ՌԴ դեսպանատան միջև։

Կողմերը համագործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը ներկայացնելով համակարգում իրականացվող բարեփոխումները՝ նշել է ՆԳ նախարարության կազմավորման, ոստիկանության, փրկարար և միգրացիոն ծառայություններում իրականացվող աշխատանքների մասին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության շրջանակներում ապագա անելիքներին վերաբերող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ-ում ՌԴ-ի դեսպանն ասել է, որ այսօր, ինչպես երբեք, դրված է ընդհանուր ինքնության պահպանման հարցը
Սերգեյ Կոպիրկինը մասնակցել է փորձագիտական կլոր սեղանին...
Հայ-ռուսական նորովի հարաբերություններ են պետք. նախկին դեսպան
Հայերի անվտանգության զգացումը գենետիկորեն կապված է Ռուսաստանի հետ...
«Ռոսսելխոզնադզորը» Հայաստանին առաջարկել է դադարեցնել կաթնամթերքի մատակարարումը ՌԴ
Մարտի 20-ից 24-ը Հայաստանի կաթի վերամշակման ձեռնարկությունների տեսչության արդյունքները քննարկվել են մարտի 31-ին ՌԴ եւ ՀՀ ․․․
ՌԴ–ում ՀՀ դեսպանը համագործակցության հարցեր է քննարկել Կրասնոդարի երկրամասի ղեկավարի հետ
Զրույցի ընթացքում նրանք քննարկել են նաև առևտրատնտեսական, տրանսպորտային, հումանիտար և կրթական ոլորտներում համագործակցության...
Հայաստանի իշխանությունները Ռուսաստանի հարցում կրակի հետ են խաղում․ վերլուծաբան
հայտարարությունը, թե Պուտինը Հայաստան ժամանելուն պես կկալանավորվի, Հայաստանի իշխող կուսակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանն արել է Փաշինյանի ցուցումով․․․
«Քաղաքական ենթատեքստ չկա». Քերոբյանը՝ հայկական կաթնամթերքը Ռուսաստան արտահանելու հնարավոր արգելքի մասին
Հայաստանում արտադրվող կաթնամթերքում իրանական հումք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ