News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պերուացի կոնգրեսականները դեմ են քվեարկել սահմանադրական բարեփոխմանը, որը հնարավորություն է տալիս պաշտոնանկ անել խորհրդարանին եւ գործող նախագահին՝ պետության ղեկավարի արտահերթ ընտրություններ կազմակերպելու համար, հաղորդում է Andina-ն: Գործակալության տեղեկություններով՝ համապատասխան նախաձեռնությանը չեն աջակցել 130 պատգամավորներից 65-ը, կողմ է արտահայտվել 45 պատգամավոր։

Նշվում է, որ ընտրություններն առաջարկվում է հետաձգել մինչեւ 2023 թվականի դեկտեմբեր Պերուի նախագահ Պեդրո Կաստիլյոյի իմփիչմենթի ֆոնին, թեեւ դեռեւս անցյալ տարվա վերջին կոնգրեսականները պայմանավորվել են քվեարկությունը կազմակերպել 2024 թվականի գարնանը: Միեւնույն ժամանակ, դեկտեմբերին վաղաժամկետ քվեարկության անցկացմանը աջակցել է Պերուի ներկայիս նախագահ Դինա Բոլուարտեն, որն այդ պաշտոնը զբաղեցրել է Կաստիլյոյի իմփիչմենթից հետո։

Andina-ի տվյալներով՝ նախաձեռնությունը չի ընդունվել կոնգրեսականների միջեւ վեճերի պատճառով։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ