News
Լրահոս
News
Կիրակի
Մարտ 26
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Գերմանիայում ավելի քան 30 ոզնի սպանողին 2 տարի 10 ամսվա ազատազրկման են դատապարտել, հայտնում է Bild թերթը։

Նրա խոսքով, Դեւիդ Լ.-ն «տանջամահ է արել» առնվազն 32 ոզնու եւ 4 ճագարի։ Ֆրիդբերգի դատարանը նրա դատավճիռը դեռեւս անցյալ տարվա հուլիսին էր կայացրել, սակայն տղամարդը բողոքարկել էր որոշումը։ Այժմ Գիսենի դատարանն ուժի մեջ է թողել դատավճիռը։

Հրատարակության տվյալներով՝ կենդանիներին խոշտանգողը դիակները դրել է պոլիէթիլենային տոպրակների մեջ եւ դիտավորյալ թողել բանուկ վայրերում։ Արդեն մի քանի դատվածություն ունեցող հանցագործի հետքերը ԴՆԹ-ի շնորհիվ են գտել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ