News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ը մտադիր է նախազգուշացնել Թուրքիային, ԱՄԷ-ին եւ Օմանին, որ նրանք կարող են կորցնել մուտքը G7-ի շուկաներ, եթե բիզնես վարեն ռուսական այն կազմակերպությունների հետ, որոնց նկատմամբ առկա են ամերիկյան պատժամիջոցներ, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։

Ահաբեկչության եւ ֆինանսական հետախուզության հարցերով փոխնախարար Բրայան Նելսոնը հաջորդ շաբաթ կայցելի Օման, Արաբական Միացյալ Էմիրություններ եւ Թուրքիա եւ կհանդիպի պետական ​​պաշտոնյաների, ինչպես նաեւ բիզնեսի եւ ֆինանսական հաստատությունների հետ՝ հաստատելու, որ Վաշինգտոնը կշարունակի ակտիվորեն կիրառել իր պատժամիջոցները:

«Անհատները եւ հաստատությունները կարող են կորցնել մուտքը G7-ի շուկաներ՝ բիզնես վարելով պատժամիջոցների տակ գտնվող կազմակերպությունների հետ», - ասվում է ԱՄՆ ֆինանսների նախարարության տարածած հայտարարության մեջ:

Այցի շրջանակներում Նելսոնը կքննարկի գանձապետարանի ջանքերը՝ պատժամիջոցներից եւ արտահանման վերահսկողությունից խուսափելու Ռուսաստանի փորձերը զսպելու հարցում, Իրանի «ապակայունացնող» գործունեությունը տարածաշրջանում, տնտեսական աճը խաթարող ապօրինի ֆինանսավորման ռիսկերը եւ օտարերկրյա ներդրումները:

Ուղեւորությունը նշանավորում է ԱՄՆ ֆինանսների նախարարության բարձրաստիճան պաշտոնյայի վերջին այցը Թուրքիա՝ քննարկելու պատժամիջոցները՝ անցյալ տարի պաշտոնյաների կողմից արված մի շարք նախազգուշացումներից հետո, երբ Վաշինգտոնը ուժեղացրել է ճնշումն Անկարայի վրա:

Նելսոնի այցը տեղի է ունենում Միացյալ Նահանգների եւ Թուրքիայի միջեւ լարվածության ընթացքում, քանի որ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցները տարաձայնություններ ունեն մի շարք հարցերի շուրջ:

ՆՏԱՕ-ին անդամակցելու հարցում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հայտերի Թուրքիայի մերժումը անհանգստացրել է Վաշինգտոնին, մինչդեռ Անկարան հիասթափված է, որ F-16 կործանիչներ տրամադրելու իր խնդրանքը կապված դաշինքին երկու երկրների անդամակցության հետ:

Նելսոնը փետրվարի 2-ից 3-ը կայցելի Անկարա եւ Ստամբուլ։ Նա բիզնեսին եւ բանկերին կզգուշացնի խուսափել գործարքներից, որոնք ներառում են հնարավոր երկակի օգտագործման տեխնոլոգիական փոխանցումներ եւ կարող են օգտագործվել ռուսական բանակի կողմից, ասել է ֆինանսների նախարարության ներկայացուցիչը:

Երկակի օգտագործման իրերը կարող են ունենալ ինչպես առեւտրային, այնպես էլ ռազմական կիրառություն:

Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվելու ընթացքում Նելսոնը կանդրադառնա երկրում «պատժամիջոցների վատ կիրառմանը»։

Օմանում Նելսոնը կհանդիպի գործընկերների հետ՝ քննարկելու ապօրինի ֆինանսավորման, այդ թվում՝ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում համագործակցությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ