News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Հայաստանում անհրաժեշտ է դադարեցնել հիպոտեկային վարկերի տրամադրումը դոլարով։ Այս մասին Ազգային ժողովում, ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի նիստում, «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հունվարի 30-ին ասել է հանձնաժողովի նախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը։

Նախագծով, մասնավորապես, առաջարկվում է փոփոխություններ մտցնել համապատասխան հոդվածում եւ սահմանել, որ բանկերը եւ վարկային կազմակերպությունները պետք է սպառողական վարկեր, փոխառություններ եւ հիպոտեկային բնակարանային վարկեր տրամադրեն միայն դրամով։ Ընդ որում՝ հիպոտեկային բնակարանային վարկերը ֆիզիկական ոչ ռեզիդենտ անձանց (համափոխառու ռեզիդենտի առկայության դեպքից բացի) կարող են տրամադրվել նաեւ օտարերկրյա արժույթով։

Հանձնաժողովի նախագահի խոսքով՝ արտարժույթով եւ դրամով հիպոտեկային վարկերում չգործող վարկերի կշիռը դրամով վերջին երեք տարում կազմել է 1,5-2 տոկոս, իսկ արտարժույթով՝ 4,5-6 տոկոս։ «Համաձայն գործող օրենսդրության՝ հիպոտեկային վարկերը տրամադրվում են ոչ միայն հայկական դրամով, այլեւ դոլարով, եվրոյով։ Իսկ արտարժույթների փոխարժեքների տատանումների դեպքում մեծ ռիսկեր են առաջանում։ Ընդ որում՝ ոչ միայն բանկերի, այլեւ փոխառուների համար»,- նշել է խորհրդարանականը։

Հիշատակելով նախադեպերի մասին՝ Պապոյանը, մասնավորապես, նշել է.  արժույթի շուկաներում ցնցումների ժամանակ, հատկապես 2014թ., արտարժույթով չգործող վարկերի բաժինն ավելացել է՝ 4-ից հասնելով 12 տոկոսի, իսկ դրամային վարկերինը մնացել է նույն մակարդակին։ Այսինքն՝ 4 տոկոսի սահմանում։

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, իր հերթին, հայտարարել է, որ հիպոտեկային վարկերի միայն 17 տոկոսն է արտարժույթով։ «Եթե բացառենք արտարժույթով վարկերը, պետությունը կդառնա բանկերում կուտակված արտարժույթի միակ ձեռք բերողը»,- նշել է ընդդիմադիր գործիչը։ Օրենսդրական փոփոխությունները, նրա կարծիքով, մտցվում են միայն այն բանի համար, որպեսզի թեթեւացնեն դրանց սպասարկումն արտաքին պարտքի սպասարկման ավելացող ծավալների պայմաններում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը շփոթել էր Ձորակն ու Զորակը. Դրա պատճառով սուբվենցիոն ծրագրի իրագործումը հնարավոր չէ
Կառավարությունը Սուբվենցիոն ծրագրերի համար եւս 1,45 մլրդ դրամ հատկացրեց...
Գյումրիի փողոցների ասֆալտապատման և Արթիկի բնակավայրերի լուսավորության ցանցի համար հատկացվեց 943,6 մլն դրամ
904 մլն 534 հազար դրամը կառավարության՝ «Գյումրի համայնքի 22 փողոցների հիմնանորոգում»…
Մաքսային ծառայողները կատարելագործել են հետբացթողումային հսկողության հմտությունները. ՊԵԿ
ՊԵԿ-ում ՀՄԿ փորձագետների հետ համատեղ անցկացվել է աշխատաժողով...
Պոլիէթիլենային խողովակ արտադրող ընկերությունն արտոնություն ստացավ. Խոստանում է 75 մլն դրամի ներդրում անել
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 7 նոր աշխատատեղ՝ 220-280 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով...
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը Հայաստանին 92,3 մլն եվրոյի վարկ կտա՝ բյուջեի դեֆիցիտը ֆինանսավորելու համար
Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 23-ի նիստում հավանություն տվեց Հայաստանի եւ Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև...
«Երեւանի գարեջուր»-ը մտադիր է 23 մլն դրամի ներդրում անել. Ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Նախատեսվում է ներդրումային ծրագրի շրջանակներում ստեղծել 5 նոր աշխատատեղ՝ 225 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով…
Ամենաշատ