News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 31
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Պակիստանի Խայբեր Փախտունխվա նահանգում երկուշաբթի օրը՝ հունվարի 30-ին, մեկնարկել են թուրք-պակիստանյան «Աթաթուրք-2023» համատեղ զորավարժությունները, հայտնում է թուրքական Anadolu-ն։

Պակիստանի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է, որ Տարբելի շրջանում զորավարժությունները կշարունակվեն երկու շաբաթ։

Զորավարժությունների նպատակը ահաբեկչության դեմ պայքարի համատեղ քայլերի մշակումն է, նշում են կազմակերպիչները։

«Համատեղ զորավարժություններն անցկացվում են 1998 թվականից՝ երկու երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների հերթով մասնակցությամբ՝ Թուրքիայում եւ Պակիստանում։

Երբ անցկացվում են Թուրքիայում, զորավարժությունները կոչվում են «Ջիննահ», իսկ Պակիստանում՝ «Աթաթուրք», ասվում է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ