News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 21
USD
388.48
EUR
415.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Արցախի Հանրապետության պետական նախարար, Օպերատիվ շտաբի պետ Ռուբեն Վարդանյանի ղեկավարությամբ այսօր տեղի ունեցած շտաբի նիստում քննարկվել են Ադրբեջանի կողմից Արցախի շարունակվող շրջափակման պայմաններում բնակչության կենսագործունեության ապահովմանը վերաբերող մի շարք հարցեր:

Ներկայացվել է պարենային ապրանքների, բենզինի և դիզվառելիքի շուկաներում, ենթակառուցվածքների ոլորտում ընթացիկ  իրավիճակը:

Զեկուցվել է, որ կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն շրջափակման հետևանքով  բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից:

Ինչ վերաբերում է բենզինի և դիզվառելիքի շուկայում իրավիճակին, ապա նշվել է, որ առկա է պաշարների սղություն և կարևորվել է խիստ խնայողական ռեժիմի պահպանումը:

Նիստի ընթացքում քննարկվել են նաև գարնան գյուղատնտեսական աշխատանքների  նախապատրաստական և գարնանացանի կազմակերպման հարցեր: Պետնախարարը գարնանացանի՝ պատշաճ ժամկետներում իրականացման խնդիրը կարևոր է համարել հատկապես պարենային անվտանգության տեսանկյունից՝ նշելով, որ սերմերի տեղափոխման հետ կապված ներկայումս  աշխատանքներ են իրականացվում:

Հաշվի առնելով, որ օպերատիվ շտաբի անդամներն արդեն ավարտել են  համայնքներում  բնակչության հետ  հերթական հանդիպումների շարքը՝ պետնախարարը պատասխանատուներին  հանձնարարել է ամփոփել բարձրացված հարցերը և դրանց  լուծման վերաբերյալ առաջարկներ ներկայացնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Առաջիկա օրերին կընդունվի Արցախի շրջափակման հետևանքով վնաս կրած ձեռնարկատերերին աջակցության որոշումը․ ԱՀ պետնախարար
Այն տնտեսվարող սուբյեկտները, ովքեր խախտել են ԱՀ կառավարության 13.02.2023թ. թիվ 70-Ն որոշմամբ սահմանված՝ ապրանքների շրջանառության հատուկ կարգը...
Պսևդոէկոակտիվիստը սպառնում է սպանել բոլոր հայերին և բառացիորեն խմել նրանց արյունը. Կա՞ քաղաքակիրթ աշխարհ. Մարուքյան
Երբեք բավական չէ արյունարբու ռեժիմին և նրա խամաճիկներին սովամահ անել…
Շրջափակումը պետք է դադարեցվի, իսկ բանակցությունները հիմնված լինեն Հելսինկյան ակտի սկզբունքների վրա․ ԵԽ պատգամավոր
Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուզոյի համար…
Բլինքենը Փաշինյանի հետ հեռախոսազրույցից հետո գրառում է արել
ԱՄՆ պետքարտուղարը թվիթերյան իր էջում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի հետ…
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի հետ. քննարկել են Լաչինի միջանցքում իրավիճակը
Հեռախոսազրույցի ընթացքում վարչապետ Փաշինյանը մտահոգություն է հայտնել…
Գարեգին Բ-ն Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է Արցախի շրջափակման հարցը
Գերմանիա-Հարավային Կովկաս բարեկամական խմբի փոխնախագահ Տաբեա Ռյոսները իր հերթին անդրադարձ կատարեց Հայաստան պատվիրակության այցին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ