News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մարտ 27
USD
388.53
EUR
418.37
RUB
5.08
Տեսնել լրահոսը

Լաչինի միջանցքի ապաշրջափակման համար պայքարի հաջողություններից մեկն այն էր, որ Արցախի խնդրի մասին սկսել են ավելի շատ խոսել, քան 2018-ից հետո։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի խորհրդարանի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը։

Նրա խոսքով՝ ամբողջ աշխարհը հասկացել է, որ այդ խնդիրը լուծված չէ։

Նա կոչ արեց շարունակել ավելի ակտիվ առաջ մղել Արցախի հարցի լուծման կարեւորությունը՝ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հիման վրա, բանաձեւերի ընդունումը՝ ելնելով «ճանաչում հանուն փրկության» սկզբունքից։

Պատգամավորը փաստեց, որ ադրբեջանական ակցիան բնապահպանական բնույթ չի կրում՝ հիշեցնելով, որ նույն Կաշենի հանքը դադարեցրել է շահագործումը, բայց դա չի հանգեցրել ճանապարհի բացման։

«Բաքուն հույս ունի, որ որոշ ժամանակ անց ճանապարհը կբացի, եւ հայերը կլքեն իրենց հայրենիքը։ Արցախահայության այն դիրքորոշումը, որ նրանք չեն ընդունում Ադրբեջանի պայմանները, պետք է ակտիվորեն հասցնել միջազգային հանրությանը, որ Արցախը չի կարող գոյակցել Ադրբեջանի հետ նույն պետությունում կամ բռնի կերպով միանալ Ադրբեջանին»,-նշեց Գալստյանը։

Նա դա բացատրեց նրանով, որ Ադրբեջանը էթնիկ խտրականության քաղաքականություն է վարում եւ փորձում է կոտրել արցախահայության ոգին, վտարել նրանց. այդպես են Ադրբեջանում տեսնում Արցախի խնդրի «լուծումը»։

«Արցախի հարցը համայն հայության հարցն է: Ցավոք, Հայաստանի իշխանություններն առաջնորդվում են Ադրբեջանի օրակարգով եւ ամեն կերպ փորձում են Արցախը մենակ թողնել թուրք-ադրբեջանական տանդեմի դեմ՝ դրանով կոտրելով արցախցիների ոգին։  

Բայց արցախահայությունը տոկուն է, մենք չենք ակնկալում, որ վաղը Հայաստան տանող ճանապարհը կբացվի։ Մենք քաջ գիտակցում ենք, որ պայքարը ոչ թե ճանապարհի բացման համար է, այլ 1988 թվականին սկսված համազգային պայքարի շարունակությունն է:

Հենց որ աշխարհասփյուռ հայերը կանգնեն Արցախի կողքին, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունները, այդ դեպքում բոլոր խնդիրները կլուծվեն։ Եթե Հայաստանի իշխանությունները դա չեն կարող, ապա պետք է երկրի ղեկավարությունը զիջեն այլ ուժերի»,-նշեց Գալստյանը։

Նա կարծում է, որ բանակցությունները պետք է վարվեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրած երկրների միջեւ, բայց Հայաստանը նույնպես հրաժարվում է բանակցություններից եւ փորձում է արցախահայության եւ Ադրբեջանի կենցաղային շփումները ներկայացնել որպես բանակցություններ։

«Սա համահունչ է Ալիեւի վարած քաղաքականությանը, Բաքվում Արցախը չեն դիտարկում որպես հավասար սուբյեկտ եւ փորձում են շփումները ներկայացնել որպես Արցախի խնդրի լուծում»,-եզրափակեց պատգամավորը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Միջազգային դերակատարները սահմանափակվում են դեկլարատիվ հայտարարություններով». Արցախի ԱԽ նիստ է տեղի ունեցել
Հանրապետության նախագահը տվել է մի շարք հանձնարարականներ լիազոր մարմիններին…
Սարգիս Խանդանյանը Չեխիայի ԱԳՆ պաշտոնյային է ներկայացրել իրավիճակը Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում
Յարոսլավ Կուրֆյուրստը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության եւ խոսքերի համար: Նա նույնպես կարեւորել է երկու երկրների միջեւ...
Անորոշությունից ենք ճնշվում, ղեկավարությունը չի ասում՝ ինչ կլինի վաղը, դա է մեզ կոտրում. Ստեփանակերտի բնակչուհի
Խանութներում որոշակի ապրանքներ ավելացել են, բայց միշտ չէ, որ Արցախուհին կարողանում է օգտվել նոր ստացած մթերքներից, խնդիրը միայն փողը չէ, ասում է նա ու հավելում՝ սահմանափակ քանակով են այդ մթերքները...
Տիրանայում ընդունվել է Լաչինի միջանցքի շրջափակումը դատապարտող հայտարարություն
ՀՀԿ-ն շարունակում է ներկայացնել Հայաստանի և Արցախի շահերը միջազգային հարթակներում»,-գրել է ՀՀԿ-ալան Լիլիթ Բեգլարյանը...
Արցախի կառավարությունում քաղաքացիական պաշտպանությանն առնչվող հարցերի շուրջ խորհրդակցություն է անցկացվել
Քննարկվել են մի խումբ հարցեր կառավարության որոշմամբ իրավակարգավորման ենթարկելու անհրաժեշտությունը...
Շատ հաճախ ստվերային հաղորդակցման միջոցով պետք է մղել ռուս խաղաղապահներին ակտիվ գործողությունների. Գեղամ Մանուկյան
Ադրբեջանը ամեն օր ավելի է սանձարձակ դառնալու, քանի դեռ համապատասխան հակազդեցություն չի ստացել...
Ամենաշատ