News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Հունվարի սկզբին Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը ներկայացրել է Հայաստանում էլեկտրաէներգիայի շուկայի ազատականացման ծրագրի իրականացման մանրամասները՝ հայտնելով, որ 2023 թվականի փետրվարի 1-ից Հայաստանի էլեկտրաէներգիայի շուկայի մոտ 20%-ը (1,2 մլրդ կՎտ/ժ) կաշխատի ազատ շուկայի կանոններով։

Նա հայտարարել է նաեւ, որ տրվել է մեծածախ առեւտրի 12 լիցենզիա, ըստ որի էլեկտրաէներգիան կտրամադրվի պայմանագրային գներով։ Նման ընկերությունները էլեկտրաէներգիան ավտոմատ կերպով արտահանելու եւ ներմուծելու իրավունք են ստանում։

Էներգետիկայի ոլորտի ռուսաստանցի փորձագետ Բորիս Մարցինկեւիչը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում կոչ արեց հրաժարվել բարեփոխումներից։

Նրա գնահատմամբ՝ սա այն ոլորտն է, որը պետք է վերահսկվի պետության կողմից, հակառակ դեպքում տուժում է ե՛ւ բնակչությունը, ե՛ւ բիզնեսը։

«Պետք չէ ոչինչ հորինել։ Այս մոդելը մշակվել է Եվրոպայում։

Արդյունքը էլեկտրաէներգիայի արժեքի տասնապատիկ բարձրացումն է։ Ահա թե ինչի կհանգեցնեն այս բոլոր բարեփոխումները։ Ընդ որում կարեւոր չէ, թե դա ինչպես է կոչվում։ Եթե Ռուսաստանում բնական գազի գնի պետական կարգավորումը չլիներ, արդյունքը ճիշտ նույնը կլիներ»,- հավելեց փորձագետը։

Նա պարզաբանեց, որ էներգետիկայի աշխարհում գործում են այլ սկզբունքներ՝ էներգետիկ ապահովվածություն, էներգետիկ անվտանգություն, էներգետիկ հուսալիություն։

«Իսկ ազատական տնտեսության բոլոր բանաձեւերն անգործունակ են։ Եթե ինչ-որ մեկը կասկածում է, կարող է տեսնել, թե ինչ է կատարվում Եվրոպայում»,- ընդգծեց Մարցինկեւիչը։

Նշենք, որ 2022 թվականի փետրվարի 1-ից փոքր հիդրոէլեկտրակայանները, որոնց գնման պետական երաշխավորված ժամկետը լրացել է, անցել են շուկայական կարգավորման։ Ակնկալվում է, որ աստիճանաբար այդպիսի ռեժիմի կանցնեն նաեւ մյուս կայանները, ինչպես նաեւ՝ ձեռնարկությունները։ Սկզբում այդպես կանեն խոշոր ձեռնարկությունները, իսկ հետո՝ մնացած բոլորը։ Տնային տնտեսությունները ցանկության դեպքում կարող են կամ անցնել շուկայական սակագների, կամ մնալ կարգավորվող գոտում։ Բիզնեսների շրջանում բացառություն որոշել են անել էլեկտրամոբիլների լիցքավորման կետերի համար։ Նրանց համար պայմանները կլինեն նույնը, ինչ տնային տնտեսությունների համար։ Մեղմացումն արվում է կանաչ տրանսպորտի զարգացումը խթանելու նպատակով։

Արամ Դանիելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վենեսուելան հայտարարել է նավթի մատակարարման կոռուպցիոն սխեմաների միջոցով ավելի քան 1 միլիարդ դոլար գողացման մասին
Սաաբը հայտնել է, որ PDVSA-Cripto քրեական գործով կալանավորվել է 67 մարդ...
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Հրազդանում, Գեղարքունիքի, Արագածոտնի մի շարք բնակավայրերում
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ…
Նավթի գները շաբաթն ավարտում են զգալի անկումով
Այս շաբաթվա սկզբից Brent-ն էժանացել է 4,9%-ով, WTI-ն՝ 5,6%-ով...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
Brent-ը թանկացել է՝ մեկ բարելը 83,97 դոլար
Նավթի գինը հինգշաբթի առավոտյան բարձրանում է...
Բելառուսում մտածում են երկրորդ ԱԷԿ կառուցելու մասին. Լուկաշենկո
Բելառուսի իշխանությունները մտածում են երկրորդ ատոմակայան կառուցելու մասին...
Ամենաշատ