News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանն ականներ չի տեղադրել իր ինքնիշխան տարածքի սահմաններից դուրս։ Այս մասին հայտարարել է միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ Հայաստանի դեմ Ադրբեջանի գործով բանավոր լսումների ժամանակ։

Նրա խոսքով, Ադրբեջանը նման հայտարարություններով «իր չարաշահումներից ուշադրությունը շեղելու հերթական փորձն է անում»։

Եղիշե Կիրակոսյանը հայտարարել է, որ Ադրբեջանը միշտ հայելային արտացոլման մարտավարություն է կիրառում՝ Հայաստանը միջնորդություն է ներկայացնում, դրան հետեւում է Ադրբեջանը։

«Այսօր, երբ Հայաստանը միջնորդություն է ներկայացրել հումանիտար ճգնաժամի հետ կապված միջանկյալ միջոցների կիրառման համար, որի պատճառը հայ բնակչությանը խեղդամահ անելու շարունակական փորձերն են, Ադրբեջանը փորձում է համարժեքության կեղծ տպավորություն ստեղծել»,- հավելել է նա՝ վստահեցնելով, որ Հայաստանն իր ինքնիշխան տարածքում ականներ է տեղադրել բացառապես պաշտպանական նպատակներով՝ հաշվի առնելով Ադրբեջանի կողմից կրկնվող ագրեսիայի գործողությունները։

Նրա խոսքով, ականները, որոնցից բողոքում է Ադրբեջանը, հավաքվել են Հայաստանի ինքնիշխան տարածքից, որը օկուպացվել է ադրբեջանական զինված ուժերի կողմից 2022 թվականին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ