News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 01
USD
388.48
EUR
422.28
RUB
5.02
Տեսնել լրահոսը

Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում հունվարի 19-ին բռնկված հրդեհի հետեւանքով այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Այրվածքաբանության ազգային կենտրոնի փոխտնօրեն Կարինե Բաբայանը։

Նա նշեց, որ զինծառայողի առողջական վիճակը գնահատվել է բավարար:

Բաբայանն ասաց, որ այրվածքներ ստացած մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության:

Հիշեցնենք՝ հունվարի 19-ին, ժամը 01:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետեւանքով զոհվել է 15 ժամկետային զինծառայող, 7 զինծառայող տեղափոխվել է  Վարդենիսի հոսպիտալ, նրանից չորսը բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, 3–ը՝ ծանր վնասվածքներով տեղափոխվել Երեւան՝ Այրվածքաբանության ազգային կենտրոն: Հրդեհի հետեւանքով զոհված 15 զինծառայողների դիերի նույնականացման գործընթացն ավարտվել է, աճյունները փոխանցվել են ծնողներին։

Դեպքի առնչությամբ կա նախաձեռնված քրեական վարույթ, որի շրջանակում ներգրավված է երկու մեղադրյալ՝ զորամասի կոմունալ շահագործման ծառայության պետը եւ զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի եւ կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալը: Նրանք կալանքի տակ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բացառում եմ, որ զինվորական կացարանում տեսանկարահանումներ եւ լուսանկարահանումներ արված չլինեն. փաստաբան
Լեյտենանտի կողմից այն հայտարարությանը, թե չի եղել բենզին տարածքում, այդ հարցի առնչությամբ ստացվել է սպառիչ պատասխան, որը մեծացնում է կասկածամտությունը...
Տղաները նախապես մահացած են եղել. զինվորական կացարանում հրդեհից մահացած զինծառայողի տատ
Մենք 15 զինծառայողների ծնողներով չենք հավատում պաշտոնական վարկածին...
«Մենք լիարժեք բավարարված չենք հանդիպումից». կացարանում հրդեհից մահացած զինվորի հայրը՝ զինդատախազի հետ հանդիպման մասին
Ամբողջը քննչական գործողության փուլում է, գաղտնիք է, չենք կարող բացահայտել...
Կացարանում հրդեհից մահացած 15 զինծառայողների ծնողները հանդիպում են զինդատախազի հետ
Հանդիպում են ՀՀ զինվորական դատախազ Գրիգոր Էլիզբարյանի հետ...
Կա՛մ վարչապետն է ստում, կա՛մ լեյտենանտն է ստախոսությամբ զբաղված․ Նորայր Նորիկյան
Այս հարցի վերաբերյալ հանրությանը պետք է տրվի սպառիչ տեղեկություն, ինչով է…
Թող բերեն Եղոյին տան ինձ, 30 րոպե հետո ես պատմեմ, թե իրականում ինչ է եղել այդ կացարանում. Զոհված զինծառայողի ծնող
Մենք ուզում ենք իմանալ՝ ո՞ւմ հրամանով են դիերը տեղափոխել, վարչապետի հրամանով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ