News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.17
EUR
418.91
RUB
5.04
Տեսնել լրահոսը


Մեր բանակը բավական լուրջ պարտություն է կրել եւ դա բարոյահոգեբանական վիճակի վրա մեծ ազդեցություն է գործել: Այս մասին այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:

«Ոչ միայն բանակի, այլ բոլորիս վրա, բայց պետք է ամեն ինչ անել, որ այդ վիճակը, այդ ճնշումը չազդի մեր առաջընթացի ու բանակի վրա:

Նաեւ պետք է ասեմ, որ սեպտեմբերյան դեպքերից հետո բանակի բարոյահոգեբանական վիճակը անկում չի ապրել, այլ հակառակը՝ աճել է: Ես տեսել եմ, որ զինվորականների բարոյահոգեբանական վիճակը շատ ավելի լավ է, քան 44-օրյայում: Բանակն իր ուժերի վրա ավելի շատ է վստահ, քան 44-օրյա պատերազմից հետո»,- ասաց նա:

Հարցին՝ բանակը պատրա՞ստ է դիմագրավել էսկալացիային՝ արձագանքեց.«Պետք է թեթև վերլուծություն անենք՝ ինչքա՞ն տարածք ունենք, ինչքա՞ն բնակչություն ունենք, տնտեսական ի՞նչ միջոցներ ու ռեսուրսներ ունի Հայաստանը, ի՞նչ կորուստներ ենք ունեցել և, ամենակարևորը, ո՞ւմ հետ է էսկալացիան լինելու՝ Ադրբեջանի՞, Թուրքիայի՞, թե՞ այլ երկրների»:

Նա վստահեցրեց՝ մի շարք խնդիրներ մեր բանակը ի զորու է ի կատար ածել. «Բայց մեր ուժերն, իհարկե, չեն բավականացնի, նշածս երկրների հետ լայնածաված ռազմական գործողությունների մեջ մտնելու համար, սա պարզից էլ պարզ է: Դրա համար պետք է ունենանք յուրահատուկ պրոֆեսիոնալ բանակ: Այս հարցում պետք է 1-2 քայլ առաջ անցնենք, որպեսզի այս ոչ անսպառ ռեսուրսներով կարողանանք դիմակայել»,- ընդգծեց Արմեն Խաչատրյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում դիտորդական առաքելության համազեկուցողները գաղտնազերծել են ԵԽԽՎ մոնիտորինգային խմբի եզրակացությունները
Նրանց դիտարկումներով՝ միջանցքով երթեւեկությունը «շատ դժվարացել է», ինչը անհնարին է դարձնում առաջին անհրաժեշտության որոշ ապրանքների տեղափոխումը․․․
Արաբ գործընկերները համոզվեցին` այս հակամարտությունը կրոնական երանգ չունի. Միրզոյան
Ունեմ օբյեկտիվ տպավորություն, որ նաև մեր արաբ գործընկերները համոզվեցին, որ այս հակամարտությունը, որ ունեցել ենք և ունենք Լեռնային Ղարաբաղի շուրջ, նաև...
Բանակցություններն այս պահին հեռավար են ընթանում, բայց պետք է վերսկսել ֆիզիկական հանդիպումները. Արարատ Միրզոյան
Անցած տարվա դեկտեմբերի 23-ին Մոսկվայում նախատեսված էր նման եռակողմ հանդիպում, բայց մենք հետաձգեցինք մեր մասնակցությունն այդ հանդիպմանը…
Նոր ագրեսիայի վտանգ իսկապես կա եւ Հայաստանի, եւ Լեռնային Ղարաբաղի դեմ. Արարատ Միրզոյան
Ագրեսիայի վտանգ մշատապես կա՝ անկախ բանակցություններից, անկախ այդ…
Ադրբեջանում ակտիվացել է հայատյացության քարոզչությունը. ՀՀ արտգործնախարար
Մենք կրկին առաջարկներ ենք ստացել ադրբեջանական կողմից եւ աշխատում ենք դրանց ուղղությամբ․․․
ԱԽ քարտուղարը Իրանի փոխարտգործնախարարին է ներկայացրել է հայ-ադրբեջանական սահմանին եւ Ղարաբաղի շուրջ տիրող իրավիճակը
Կարեւորվել են տարածաշրջանային անվտանգությունը, կայունությունն ու խաղաղության ապահովումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ