News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը պլանային խուզարկություն է իրականացնում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Դելավերում գտնվող տանը՝ համագործակցելով նախագահի հետ, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով Բայդենի փաստաբանին։

«Մենք համաձայնել ենք համագործակցել»,-ասել է Բայդենի անձնական փաստաբան Բոբ Բաուերը։

Արդարադատության նախարարությունն ավելի վաղ խուզարկել է Դելավեր նահանգի Ուիլմինգթոն քաղաքում գտնվող ԱՄՆ նախագահի տունը եւ ծառայողական սենյակը։ Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են գաղտնի փաստաթղթեր։

Գաղտնի փաստաթղթեր են հայտնաբերվել նաեւ հանրապետական նախկին նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի տներում:

Բայդենը խոստացել է համագործակցել խուզարկությունների հետ կապված, Իսկ Փենսը հայտարարել է, որ պատասխանատու է հայտնաբերված փաստաթղթերի համար։

ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլենդը երկու առանձին հատուկ խորհրդականների է նշանակել՝ վերանայելու Թրամփի եւ Բայդենի գաղտնի փաստաթղթաշրջանառությունը։

Միեւնույն ժամանակ, հաղորդվում է, որ Ազգային արխիվը խնդրել է ԱՄՆ բոլոր նախկին նախագահներին եւ փոխնախագահներին խուզարկել իրենց անձնական գրառումները՝  գաղտնի փաստաթղթեր կամ նախագահական այլ նյութեր գտնելու նպատակով, որոնք պետք է փոխանցվեին, երբ նրանք լքել են պաշտոնը։

Գաղտնի նյութերը գիտակցաբար կամ դիտավորյալ ջնջելը կամ պահելը անօրինական է համարվում։ Դեռեւս ոչ մի ներկայիս կամ նախկին նախագահ կամ փոխնախագահ չի մեղադրվել անօրինական գործողություններ կատարելու մեջ:  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ