News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գերմանիան պետք է, որքան հնարավոր է շուտ, նոր Leopard տանկեր պատվիրի՝ Ուկրաինային տրվածների փոխարեն, չորեքշաբթի ասել է Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը՝ հավելելով, որ իրեն չի հետաքրքրում, թե ինչ փողերով, հայտնում է Reuters-ը։

«Ինձ համար որոշիչն այն է, որ մենք պետք է նոր տանկեր պատվիրենք ոչ թե մեկ տարի հետո, այլ արագ, որպեսզի արտադրությունը սկսվի», - ասել է նա լրագրողներին՝ այցելելով արեւմտյան Օգոստորֆ քաղաքում տանկային գումարտակ, որն ընտրվել է Կիեւին 14 Leopard-2 տանկ մատակարարելու համար։

«Ինչ փողերո՞վ: Թույլ տվեք անթութորեն այսպես ձեւակերպել՝ ճիշտն ասած, ինձ համար մեկ է։ Կարեւորն այն է, որ մենք կարողանանք արագ ուղարկել դրանք (տանկեր)»,- հավելել է Պիստորիուսը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ