News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Փետրվարի 1-ին, ժամը 18:34-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սարի թաղի 20-րդ փողոցում ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Renault» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Կ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել գազատար խողովակին և «Infiniti» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.), որն էլ բախվել է «GAZ-3110» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ա. Հ.): Գազատար խողովակից առկա է գազի արտահոսք։

Փրկարարները հոսանքազրկել են «Renault» մակնիշի ավտոմեքենան և իրականացրել հերթապահություն մինչ գազի վթարային ծառայության աշխատակիցների կողմից գազի արտահոսքի դադարեցնելը։

Տպել
Ամենաշատ