
Ուորվիքշիրում սիրող-հնագետը մետաղորսիչով Թյուդորների ժամանակի ոսկե կախազարդ է գտել։ Զարդը կապված է Հենրի VIII թագավորի եւ Եկատերինա Արագոնացի թագուհու հետ։ Այժմ արտեֆակտը ցուցադրվում է Բրիտանական թանգարանում, հայտնում է Historic England հասարակական կազմակերպությունը:
Կախազարդի դիմերեսին Թյուդորների դինաստիայի հերալդիկ զինանշանն է՝ կարմիր եւ սպիտակ թերթիկներով վարդ։ Այն հյուսված է Հենրի VIII թագավորի եւ նրա առաջին կնոջ՝ Եկատերինայի խորհրդանիշ նռան թփի մեջ:
Պատկերի տակ + TOVS + IORS մակագրությունն է՝ ֆրանսերեն toujours՝ «միշտ» բառից։ Կախազարդի մյուս կողմում թագավորի եւ թագուհու Հ եւ Կ սկզբնատառերն են, ինչպես նաեւ մեկ այլ մակագրություն, ինչպես դիմային կողմում։
Զարդը թվագրվում է 16-րդ դարի սկզբով։ Ամենայն հավանականությամբ, այն պատրաստվել է 1521 թվականին։ Հնարավոր է՝ կախազարդը մրցանակ է եղել որեւէ միջոցառման ժամանակ, օրինակ՝ ասպետական մրցաշարում: