News
Լրահոս
News
Շաբաթ
Մարտ 25
USD
388.07
EUR
416.17
RUB
5.07
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ փետրվարի 2-ի նիստում հավանություն տվեց ԵՄ-ից ստացված «Աջակցություն Հայաստանում դատական ոլորտի բարեփոխումների իրականացմանը» դրամաշնորհային ծրագրի՝ 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդի հաշվին Պրոբացիայի ծառայության էլեկտրոնային հսկողության համակարգի և «էլեկտրոնային դատարան հարթակի» հետ կապված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման ծախսերի փոխհատուցմանը:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Էլեկտրոնային արդարադատության (e-Justice) միասնական հարթակի բացակայության պայմաններում ՀՀ դատարանների կողմից որոշակի տիպի գործերի քննության և լուծման ընթացքում օգտագործվում է «էլեկտրոնային դատարան հարթակը»… Հարթակի վերաբերյալ գոյություն ունեցող տեխնիկական և այլ փաստաթղթերը հնարավորություն չեն տալիս ամբողջական պատկերացում կազմել Հարթակի հնարավորությունների և տեխնիկական բնութագրի մասին։ Այն դեռևս չի ենթարկվել բազմակողմանի գնահատման և աուդիտի, ինչը խոչընդոտում է քաղաքականությունը վարող մարմնի կողմից ոլորտային ուղվածության որոշումների կայացմանը։

Ներկայումս Հարթակի հնարավորությունները ՀՀ դատական համակարգի կողմից օգտագործվում են միայն մասնակի, այն է՝ Հարթակը հնարավորություն է տալիս ունենալ տարբեր տեսակի դատական գործերի քննության համար նախատեսված մոդուլներ, սակայն դատարաններում տեղակայված է և օգտագործվում է դեռևս միայն վճարման կարգադրություն արձակելու գործերի քննության համար նախատեսված մոդուլը։

Ելնելով վերոնշյալից՝ անհրաժեշտություն է առաջացել գնահատել Հարթակը տեխնիկական և ֆունկցիոնալ տեսանկյուններից, ինչպես նաև՝ գնահատել Հարթակի որակական հատկանիշները և դրա հետագա զարգացման ներուժը: Արդյունքում՝ մշակված փաստաթուղթը թույլ կտա գնահատել Հարթակի որակը և առավել ճշգրտորեն ուրվագծել դրա զարգացման, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ փոխարինման տեսլականը։

Գնահատման հեռահար նպատակն է էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականությունը մշակող և որոշումները կայացնող մարմնին հնարավորություն տալ արդյունավետ որոշումներ կայացնել՝ Հարթակի հետագա ճակատագրի և Հարթակի օգտագործման և զարգացման հետագա տեսլականի վերաբերյալ։

Վերը նշվածից ելնելով, ինչպես նաև ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2022-2026 թթ. ռազմավարության ուղղություն հանդիսացող՝ «Էլեկտրոնային դատարան» դատական գործերի էլեկտրոնային կառավարման միասնական համակարգի ամբողջական մշակման, ներդրման և գործարկման նպատակ հետապնդելով՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը 15.11.2022 թվականին հայտարարել է «էլեկտրոնային դատարան հարթակի» հետ կապված խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման՝ պայմանով մրցույթ, որում հաղթող է ճանաչվել «Գրանթ Թորնթոն Քնսալթինգ» ՓԲ ընկերությունը, որը ներկայացրել է 16.800.000 ՀՀ դրամի գնառաջարկ: Մրցույթի տեխնիկական առաջադրանքը մշակվել է ԵՄ կողմից ֆինանսավորվող «Ադ հոկ աջակցություն Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումներին» ծրագրի փորձագետների կողմից և ԱՆ ՏՏ ոլորտի խորհրդատուների խմբագրման արդյունքում դրվել է մրցույթի:

«Պրոբացիայի մասին» օրենքի համաձայն դատական ակտի հիման վրա այլընտրանքային խափանման միջոցների կատարումն իրականացվում է էլեկտրոնային հսկողության միջոցների կիրառմամբ՝ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի պահանջներին համապատասխան։ Էլեկտրոնային հսկողությունն իրականացվում է Գլոբալ տեղորոշման համակարգով (GPS) աշխատող կամ ռադիոալիքային, կենսաչափական, արբանյակային կամ այլ տեխնիկական սարքերի և էլեկտրոնային ծրագրերի կիրառմամբ, որոնք հնարավորություն են տալիս պարզել պրոբացիայի շահառուի գտնվելու վայրը, տեղաշարժը, վարքագիծը և դատական ակտով սահմանված սահմանափակումների պահպանումը:

Էլեկտրոնային հսկողության կիրառման համար օգտագործվող սարքավորումներն ամրացվում են պրոբացիայի շահառուին կամ տեղադրվում են վերջինիս բնակության կամ գտնվելու վայրում։ Պրոբացիայի շահառուների նկատմամբ էլեկտրոնային միջոցներով հսկողություն կիրառելու նպատակով 2022 թվականին 2022 թվականի ապրիլի 4-ին կնքվել է պայմանագիր «ENIGMA information protection Systems» ՍՊԸ հետ։ Հարկ է նշել, որ էլեկտրոնային հսկողության սարքերը պետք է մատակարարվեին Լեհաստանից և մինչև տարեվերջ եղանակային, տրանսպորտային և մի շարք այլ պայմաններով պայմանավորված չեն մատակարավել և դրանց դիմաց վճարումներ չեն իրականացվել։ Ներկայումս դրանց առաջին խմբաքանակն արդեն հանձնվել է Արդարադատության նախարարությանը։ Մինչև հունվարի վերջ նախատեսվում է ամբողջությամբ ընդունել սարքերն ու ծառայությունը»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը և Լեհաստանի հեռացող դեսպանը մտքեր են փոխանակել ՀՀ-ում ԵՄ առաքելության տեղակայման վերաբերյալ
Դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար: Նա շնորհավորել է Սարգիս Խանդանյանին հանձնաժողովի նախագահ ընտրվելու կապակցությամբ...
Լեհաստանը ԵՄ հիմնադրամից 240 մլն եվրո է խնդրում Ուկրաինային զենքի մատակարարումները վերաֆինանսավորելու համար
Վարչապետը հավելել է, որ Լեհաստանը ոչ միայն արդիականացված զենք է ստանում արտերկրից․․․
ԵՄ-ն կոչ է արել սկսել հակառուսական պատժամիջոցների 11-րդ փաթեթի ուղղությամբ աշխատանքը
Ըստ հրապարակման՝ այս կոչը, մասնավորապես, հնչեցրել է Էստոնիայի արտգործնախարար Ուրմաս Ռեյնսալուն․․․
Եվրամիությունն Ուկրաինա է փոխանցել 1,5 մլրդ եվրոյի հերթական տրանշը
Հերթական միլիարդանոց տրանշն Ուկրաինային...
Բորելը հայտարարել է, որ ԵՄ-ն պատրաստ է զենք տրամադրել գործընկեր այլ երկրների
Եվրամիությունը պատրաստ է նույնն անել աշխարհի այլ երկրների համար, ինչ անում է Ուկրաինայի համար...
ԵՄ-ի Խորհուրդը կուսումնասիրի Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը. Բորել
Եվրամիությունը դիտարկում է Խաղաղության եվրոպական ֆոնդը 3,5 մլրդ եվրոյով ավելացնելու հարցը...
Ամենաշատ