News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բաքուն, զգալով Իսրայելի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի աջակցությունը, փորձում է զիջումների հասնել Իրանից՝ Հայաստանով անցնող միջանցքի հարցում։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը։

Նա հիշեցրեց Արցախի օկուպացված տարածքներում իսրայելական ներկայության մասին, Ադրբեջանի եւ Իսրայելի միջեւ հարաբերությունների խորացման մասին։

Փորձագետը նշեց, որ ամեն անգամ, երբ Իրանում իրավիճակը սրվում է, Ադրբեջանն ակտիվացնում է հակաիրանական քարոզչությունը։ Այդպես է եղել նաեւ ցույցերի ժամանակ, երբ Բաքուն փաստացի դրդում էր մարդկանց դուրս գալ Իրանի իշխանությունների դեմ։ Ակնհայտ է նման գործողություններին Ադրբեջանի իշխանությունների պետական մակարդակով աջակցությունը։

«Կարծիք կա, որ Իրանին հարվածները հասցվել են Ադրբեջանի տարածքից։ Թեհրանի համար ձեռնտու չէ հակամարտություն սանձազերծել հարեւանների հետ, քանի որ դա բարդ աշխարհաքաղաքական իրավիճակ կարող է ստեղծել։ Վաղաժամ է խոսել լայնածավալ պատերազմի սկսվելու մեծ հավանականության մասին»,- հավելեց Դավթյանը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ