News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 30
USD
388.21
EUR
421.48
RUB
5.04
Տեսնել լրահոսը

Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարար Պետեր Սիյարտոն ժամանել է Բաքու՝ մասնակցելու Հարավային գազային միջանցքի վերաբերյալ Խորհրդատվական խորհրդի նիստին։ Այս մասին Սիյարտոն գրել է Ֆեյսբուքի իր էջում, տեղեկացրել են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Նրա խոսքով՝ հանդիպմանը մասնակցելու են իր գործընկերները Հարավարեւելյան Եվրոպայի երկրներից։ «Հույս ունենք, որ մեզ կհաջողվի հասնել էական առաջընթացի դիվերսիֆիկացման պլանները որոշակիացնելու հարցում։ Ադրբեջանից բնական գազի ավելի մեծ քանակության ձեռքբերումը առավել իրատեսական սցենարն է՝ Կենտրոնական Եվրոպայում բնական գազի նոր աղբյուրների տեսակետից»,- նշել է Սիյարտոն։

Հիշեցնենք, որ միջոցառմանը մասնակցում է ԱՄՆ պետքարտուղարի էներգետիկ դիվանագիտության գծով տեղակալի խորհրդական Լաուրա Լոհմանը։

Փաստորեն, Բաքվի միջոցառման ներկայացուցչական մասնակցությունը Արեւմուտքի երկակի չափորոշիչների հերթական դրսեւորումն է ագրեսոր երկրի հանդեպ եւ նպաստում է Ադրբեջանում անօրինականության հաստատմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նավթը թանկանում է
Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների գինն աճել է ․․․
ՄԱԿ-ի ԱԽ-ն մերժել է «Հյուսիսային հոսք»-ում պայթյունների մասին Ռուսաստանի բանաձեւը
Ռուսաստանը սկսել է ՄԱԿ-ում առաջ մղել իր բանաձեւը ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հետաքննության հրապարակումից հետո․․․
Երեւանի նորակառույցներում գազամատակարարման հարցում փորձնական ծրագիրը կյանքի է կոչվել
Երևանի գազամատակարարման խնդիրները՝ քաղաքային իշխանության օրակարգում...
Թուրքիան դադարեցրել է Իրաքի հյուսիսից նավթի արտահանումը միջազգային դատարանի որոշումից հետո
Իրաքը մեղադրել է Թուրքիային 1973 թվականի համաձայնագրի դրույթները խախտելու մեջ, ըստ որի թուրքական կառավարությունը ․․․
Հայկական ԱԷԿ–2-ի կադրերի պատրաստման հարցերով զբաղվող հայ–ռուսական խմբի 1-ին նիստն է կայացել
ՀԱԷԿ-2 նախագծի շրջանակներում կայացել է կադրերի պատրաստման հարցերով հայ-ռուսական համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստը…
Նավթի գները ճշգրտվում են
Brent տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսների գինն աճում է 0,2%-ով․․․
Ամենաշատ