News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 23
USD
388.33
EUR
422.31
RUB
5.1
Տեսնել լրահոսը

Վաշինգտոնում ամերիկահայերը ցույց են կազմակերպել եւ  Միացյալ Նահանգների իշխանությունից պահանջում են դադարեցնել Ադրբեջանին որևէ տեսակի օգնության տրամադրումը, կասեցնել վերջինիս ռազմական աջակցության տրամադրումը, գրում է «Ամերիկայի ձայնը»:

Ցույցին մասնակցել են նաև ԱՄՆ կոնգրեսականներ: Ադամ Շիֆի խոսքով՝ պետք է թուլ չտալ այլևս ոչ մի լումա ԱՄՆ-ից Ադրբեջանին տրամադրվի. «Ես կոչ եմ արել վարչակազմին գործել: Անձամբ նախագահի հետ խոսել եմ Ադրբեջանի կողմից եկող վտանգի մասին։ Եվ ես շարունակում եմ պաշտպանել վարչակազմի ավելի ուժեղ գործողությունները»:

Հիշեցնենք՝ արդեն մեկ ու կես ամիս «էկոակտիվիստ» ներկայացող ադրբեջանցիներ փակել են Լաչինի միջանցքը, Լեռնային Ղարաբաղը և նրա 120,000 բնակչությանը զրկել Հայաստանի և արտաքին աշխարհի հետ կապող միակ ճանապարհից՝ առաջացնելով հումանիտար ճգնաժամ: Ադրբեջանը հերքում է շրջափակման վերաբերյալ մեղադրանքը։

«Հայ դատի հանձնախմբի» արևելյան շրջանի ղեղավար Արա Չալյանի խոսքով՝ Միացյալ Նահանգների իշխանություններում շատերը չեն պատկերացնում իրավիճակը, և իրենք փորձում են բազմաթիվ հանդիպումների միջոցով խնդիրն օրակարգային դարձնել:

«Մեզ չի բավարարում վարչակազմի ներկայիս արձագանքը: Պետքարտուղարը խոսել է շրջափակման մասին և խնդրել այն դադարեցնել։ Դա բավական չէ։ Միացյալ Նահանգները կարող է հրամայել շրջափակումը դադարեցնել և նաև պատժամիջոցներ կիրառել այնպիսի երկրների դեմ, ինչպիսիք են Ադրբեջանը և Թուրքիան: Նաև պետք է փորձել մարդասիրական օգնություն տրամադրել՝ օգտագործելով իրենց հասանելի ռեսուրսները և այլ լծակները»,-«Ամերիկայի ձայնին» ասել է նա:

Կոնգրեսական Ֆրենք Փալոնի խոսքով՝ ինքը թեև Լեռնային Ղարաբաղում չէ, բայց պատկերացնում է, թե ինչ դժվարին իրավիճակ է տիրում այնտեղ: Նա փորձում է «Հայ դատի» հանձնախմբի հետ անել հնարավորը՝ ստիպելու ԱՄՆ կառավարությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որպեսզի բացեն Լաչինի միջանցքը: Հիշեցնելով պետքարտուղար Բլինքենի հեռախոսազանգը Ադրբեջանի նախագահին, որով նա պահանջել էր վերականգնել ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով, կոնգրեսականը նշեց. «Վարչակազմում պետքարտուղարության կողմից նաև այլ ջանքեր են գործադրվում՝ ճնշում գործադրելու Ալիևի վրա՝ դադարեցնելու շրջափակումը։ Բայց ես կարծում եմ, որ մինչ այժմ դա հաջող չի եղել: Մենք պատրաստվում ենք շարունակել աշխատել այդ ուղղությամբ»:

«Մենք Արցախի կողքին պետք է լինենք»,-ցույցի վերջում հայտարարեց Վաշինգտոնի «Հայ դատի հանձնախմբի» ղեկավար Արամ Համբարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանը հարցականի տակ է դնում մարդու իրավունքների վրա հիմնված մոտեցումները. ԱԳ փոխնախարարը՝ Բուենոս Այրեսում
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունն աշխատել համակարծիք երկրների հետ կանխարգելման...
Շրջափակման հետեւանքով Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1.9 մլն դոլար. զեկույց
Ստեփանակերտի «Մեր սարերը» կենտրոնում մասնագիտական խմբի ղեկավար Վարդան Արամյանը և «Մենք են մեր սարերը» տարածքային զարգացման…
Արցախի ՄԻՊ-ը Արգենտինայում մասնակցել է մարդու իրավունքների համաշխարային երրորդ ֆորումին
ֆորումի շրջանակներում կազմակերված «Մարդու իրավունքների խախտումներն ու ցեղասպանության սպառնալիքները» խորագրով քննարկմանը...
Մտահոգված եմ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրամադրվող շարունակական աջակցությամբ. ամերիկացի սենատոր
Ամերիկացի սենատոր Գերի Փիթերսը մտահոգություն է հայտնել 907-րդ...
Այդ զարտուղի ճանապարհները վաղուց են ձեւավորված. ԱՀ պետնախարարը՝ Արցախ մտնող ապրանքների մասին
Արցախում գնագոյացման հետ կապված խնդիրներ կան, որոնք ունեն եւ օբյեկտիվ…
ՀՀ ԱԳ փոխնախարարն Արգենտինայում իր հանդիպումների ժամանակ ներկայացրել է ԼՂ-ում ստեղծված վիճակը
Այցն ամփոփվեց Բուենոս Այրեսի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի այցելությամբ և համայնքային կառույցների ղեկավար կազմի հետ հանդիպմամբ...
Ամենաշատ