News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Հանրապետության տնտեսական թվային ցուցանիշերն աճողական են, բայց դրանց հետ մեկտեղ առկա են բազմաթիվ իրական խնդիրներ, այդ թվում՝ վարչարարության, կառավարման մշակույթի բարելավման առումով։ Նման կարծիք հայտնեց Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը՝ ՀԱԳՄ փետրվարի 2-ին կայացած խորհրդի նիստի ժամանակ։ Նրա խոսքով՝ Միության առաքելություններից պետք է լինի տարբեր հարթակներում ու ձևաչափերով համախմբել տնտեսության հարցերով շահագրգիռ տարբեր կառույցներին, փորձագիտական խմբերին, ձևակերպել հուզող խնդիրները, ձեւավորել միասնական մոտեցումներ, հարցապնդումներ ու քաղաքակիրթ եղանակով դրանք ներկայացնել պետական պատկան մարմիններին՝ լուծումներ գտնելու, գործարար միջավայրը բարելավելու նպատակով։ Արսեն Ղազարյանը ՀԱԳՄ ճյուղային կառույցներին, հանձնաժողովներին կոչ արեց առավել ակտիվություն դրսևորել, վեր հանել բնական գործունեությանը խանգարող  խոչընդոտները, մշակել երաշխավորություններ և տարբեր ուղիներով հետամուտ լինել դրանց կյանքի կոչմանը։ Նշվեց, որ առաջիկայում Միությունը հանդիպումների ու խորհրդակցությունների շարք կսկսի հանրապետությունում գործող տնտեսական ուղղվածության այլ հասարակական կազմակերպությունների, կառույցների հետ՝ ոլորտի արդիական հիմնախնդիրները հավաքագրելու, միասնական լուծումներ ձևավորելու նպատակով։

Նիստի օրակարգային հարցերից էր Առողջության  համապարփակ ապահովագրության  հայեցակարգի քննարկումը։ Նշվեց, որ թեև Միությունը, այլ շահագրգիռ կառույցների հետ, բազմաթիվ քննարկումներ է ունեցել ու առաջարկներ ներկայացրել, որոնցից մի մասը հաշվի է առնվել, սակայն մշակված վերջնական տարբերակը նույնպես հեռու է բավարար լինելուց։ Կարծիքներ հնչեցին, որ առաջարկվող համակարգը չի կարող արդյունավետ աշխատել,  հակակշիռներ չի նախատեսում,  առողջապահական ծառայությունների որակը երաշխավորված չէ, ինչպես նաև՝ մտավախություն կա, որ այն կդառնա գործատուների համար նախատեսված հերթական հարկատեսակ։ Առաջարկվեց մինչև վերջնական ընդունումն այլ շահագրգիռ կողմերի հետ շարունակել աշխատանքները՝  որդեգրած քաղաքականության մեջ պարունակվող անընդունելի դրսևորումները չեզոքացնելու համար։

Գործարարները մտահոգություններ արտահայտեցին նաև «ՀՀ գնումների մասին» օրենքում նախատեսվող  փոփոխությունների փաթեթի առնչությամբ։ Որոշվեց փաստարկված և կառուցողական մասնակցություն ունենալ վերջինիս նախագծի քննարկումներին։

Անդրադառնալով ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններով վերջերս ուժի մեջ մտած իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության վերաբերյալ դրույթին, նիստում որոշում կայացվեց առաջիկայում կազմակերպել կոնֆերանս՝ օրենքով նախատեսված  կարգավորումների մասնագիտական մեկնաբանման և գործարար շրջանակներին իրազեկման նպատակով։

Նիստի մասնակիցներն իրենց դիտարկումները հնչեցրին ազգային արժույթի շարունակվող արժևորմամբ պայմանավորված արտահանման ոլորտի առջև ծառացած դժվարությունների, ունեցած կորուստների վերաբերյալ։ Անդրադարձ եղավ  ծխախոտի արտադրության, գինեգործության, մի շարք այլ ոլորտներում ԵԱՏՄ կանոնակարգումներով նախատեսված մակնշման նոր պահանջների կիրառման հետևանքով արտահանողների առջև ծագած բարդություններին։ Նշվեց, որ գործընթացն իրականացվում է հապճեպ, համակարգերը, հատկապես փոքր և միջին գործարարությունը, պատրաստ չեն դրա այսրոպեական ներդրմանը։ Որոշվեց համակարգել և ամբողջացնել առկա խոչընդոտներն ու առաջարկները՝ պետական համապատասխան կառույցներին ներկայացնելու նպատակով։

Քննարկվեցին այլ հարցեր ևս, այդ թվում՝ Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության, ինչպես նաև Հայաստանի Ռազմավարական զարգացման հիմնադրամի  հետ համագործակցության հեռանկարները։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ