News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Եվրասիական ագրոէքսպրես»  նախագծի շրջանակում 2022 թվականի հունվարի 1-ից մինչեւ հոկտեմբերի 31-ը փոխադրվել է շուրջ 482 հազար տոննա արտադրանք, այդ թվում՝ ավելի քան 260 հազար տոննա սառնոցային բեռ։ Այս մասին փետրվարի 3-ին կայացած տեսակամուրջի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Իյա Մալկինան։

Նա պարզաբանել է, որ առանցքային նշանակություն ունի բանջարեղենային պահածոների, հավի մսի, տավարի մսի, յուղաճարպային արտադրանքի փոխադրումը եւ այլն։ 

«Արդեն ձեւավորվել է սառնոցային կոնտեյներների սեփական պարկը՝ 500 միավոր քանակով։ Մենք նախատեսում ենք, որ 2023 թվականին այս պարկը կավելանա մինչեւ 1000 միավոր, եւ լրացուցիչ վարձակալության պայմաններով մշակվում է գործընկեր ընկերություններից մինչեւ 700 միավոր սառնոցային կոնտեյներներ ներգրավելու հարցը։ Դա թույլ կտա ավելացնել փոխադրվող բեռների քանակը»,-հավելել է Մալկինան։

Ինչ վերաբերում է արդյունաբերական ոլորտին, ապա նա հայտնել է, որ միությունում արդեն իրականացվել է ներմուծման փոխարինման 25 նախագիծ՝ ավելի քան 21 մլրդ դոլար ընդհանուր գումարով։ Դրանք են ավտոմոբիլային, հաստոցաշինական, էլեկտրական, քիմիական, մետալուրգիական, բժշկական արդյունաբերությունը եւ այլ ոլորտներ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
Ամենաշատ