News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացվում են քննչական և վարութային անհրաժեշտ գործողություններ՝ ոստիկանության ծառայողների օրինական ծառայողական գործունեությանը միջամտելու հերթական դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ 2023 թվականի հունվարի 31-ին ՀՀ ոստիկանության Մալաթիայի բաժնից ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժին հաղորդում է ստացվել այն մասին, որ 2023թ. հունվարի 30-ին՝ ժամը 23:30-ի սահմաններում, ՀՀ ոստիկանության «Պարեկային ծառայության» գնդի պարեկները, Երևան քաղաքի Օհանովի փողոցում ծառայություն իրականացնելիս, ստուգման նպատակով կանգնեցրել են «Օպել» մակնիշի ավտոմեքենա, ինչին միջամտել և խոչընդոտել են երկու քաղաքացիներ:

Պարեկների՝ իրենց գործողությունները, տրանսպորտային միջոցների ազատ տեղաշարժը չխոչընդոտելու և երթևեկելի ուղեգոտուց դուրս գալու խնդրանքին ի պատասխան՝ հիշյալ քաղաքացիները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին՝ շարունակելով իրենց գործողությունները:

Պարեկները նշված անձանցից մեկին փորձել են նստեցնել ծառայողական ավտոմեքենան, որի ընթացքում մոտեցել են այլ քաղաքացիներ, ովքեր սկսել են քաշքշել նրանց, ձեռքերով ու ոտքերով անկանոն հարվածներ հասցնել ոստիկաններից մեկի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով, նախաձեռնվել է քրեական վարույթ:

Քննությամբ պարզվել է միջադեպին մասնակից անձանցից չորսի ինքնությունը, որոնցից մեկը ձերբակալվել է, իսկ միջադեպին մասնակից մյուս անձինք, օգտվելով ստեղծված իրավիճակից, դիմել են փախուստի:

Դեպքի ամբողջական հանգամանքները, ինչպես նաև մասնակից մյուս անձանց ինքնությունը, նրանցից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու նպատակով պահանջվել են տեսախցիկների տեսագրությունները, ինչպես նաև Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն:

Հարուցված քրեական հետապնդման հիման վրա ձերբակալված անձին ներկայացվել է մեղադրանք` ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով։ Վերջինիս նկատմամբ դատարանի որոշմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը։

Նախաքննությունը շարունակվում է։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 95 դեպք. Գրանցվել է 11 ավտովթար, վիրավորվել է 14 մարդ
Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության, մարմնական վնասվածք պատճառելու, խարդախության…
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Երկու դրվագ Ախուրյանի և Կումայրիի ոստիկանների հակաթմրամոլային պայքարից.  Ձերբակալվածներից մեկն օտարերկրացի է
Երիտասարդի խոսքով՝ հայտնաբերվածը կրիստալ է, որը ձեռք է բերել անձնական օգտագործման համար…
2020-ին Երևանում զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի մասով քրվարույթի նախաքննությունն ավարտվել է. ՔԿ
Բացի այդ, նախաքննությամբ հիմնավորվել է, որ Ս.Ի.-ն, զանգվածային անկարգությունների մեկ այլ մասնակցի հետ նախնական համաձայնությամբ, և Դ․Ի.-ն...
Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. Այս ընթացքում նրա նկատմամբ մեղադրանք չի ներկայացվել
Ավելի վաղ Սուրեն Պետրոսյանը տեղափոխվել էր Ոսկեպար գյուղ և մեկուկես ամիս էր ինչ ապրում էր այնտեղ…
Ծեծկռտուք՝ Երևանի դպրոցներից մեկում․ 14-ամյա տղաները հարվածներ են հասցրել համադասարանցու գլխին, նա հոսպիտալացվել է
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության…
Ամենաշատ