
Թուրքիայում Գերմանիայի դեսպանը տարբեր երկրների մյուս դիվանագետների թվում է եղել, որոնք հինգշաբթի կանչվել են Թուրքիայի ԱԳՆ, լրագրողներին հայտնել է Գերմանիայի ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեա Զասեն։
«Ես կարող եմ հաստատել, որ մեր դեսպանը տարբեր երկրների մյուս գործընկերների հետ զրույցի է կանչվել Թուրքիայի արտաքին գործերի նախարարություն»,-ասել է Զասեն ուրբաթ օրը կայացած ճեպազրույցի ժամանակ:
Նրա խոսքով՝ դրա համար առիթ է հանդիսացել Ստամբուլում Գերմանիայի գլխավոր հյուպատոսության փակումը՝ ահաբեկչական հարձակումների պատճառով։ Նա հստակեցրել է, որ մյուս գերմանական դիվանագիտական ներկայացուցչություններին, որոնք գտնվում են թուրքական այլ քաղաքներում, այդ միջոցները չեն անդրադարձել։