News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ-ի կառավարությունները հանդես են եկել հայտարարությամբ, որում մտահոգություն են հայտնել «Իրանում որոշ ցենտրիֆուգների կոնֆիգուրացիայի փոփոխությունների վերաբերյալ»։ Այս մասին ասվում Է ՄԱԳԱՏԷ-ի հայտարարության մեջ: Հայտարարության տեքստը հրապարակվել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կայքում։  

«Ինչպես հայտարարել է գործակալությունը, այդ չգրանցված փոփոխությունն անհամատեղելի է Իրանի պարտավորությունների հետ՝ համաձայն համապարփակ երաշխիքների մասին համաձայնագրի, որը նախատեսված է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրով։ Պահանջվող ծանուցումների նման բացակայությունը խաթարում է Իրանի միջուկային օբյեկտներում ժամանակին հայտնաբերումն ապահովելու գործակալության կարողությունը։ Վերջերս ստացված հաղորդագրությունը ցենտրիֆուգների կասկադների կոնֆիգուրացիայի փոփոխության մասին ընդգծում է Իրանի կողմից երաշխիքների մասին հաշվետվություն ներկայացնելու իր բոլոր պարտավորությունների կատարման եւ երաշխիքների մոնիթորինգի ցանկացած միջոցների ընդունման անհրաժեշտությունը, որոնք ՄԱԳԱՏԷ-ն անհրաժեշտ կհամարի Իրանի կողմից նման գերհարստացված ուրանի արտադրության լույսի ներքո:    

Իրանի հայտարարություններն այն մասին, որ այդ գործողությունն իրականացվել է սխալմամբ, ադեկվատ չեն։ Մենք դատում ենք Իրանի գործողությունների մասին՝ հիմնվելով ՄԱԳԱՏԷ-ի անկողմնակալ եւ օբյեկտիվ զեկույցների, այլ ոչ թե Իրանի ենթադրյալ մտադրությունների վրա։

Մենք հիշեցնում ենք, որ Ֆորդոյում ուրանի հարստացման գործարանում Իրանի կողմից գերհարստացված ուրանի արտադրությունը կապված է տարածման հետ կապված զգալի ռիսկերի հետ եւ չունի որեւէ վստահելի քաղաքացիական հիմնավորում:

Իրանի գործողություններն այնքան մեծ մտահոգություն են առաջացնում, որ նա գրեթե երկու տարով դադարեցրել է ԳՀՀԾ շրջանակներում թափանցիկության եւ ստուգման իր պարտավորությունների կատարումը։ Իրանը դեռեւս հավաստի պատասխան չի տվել ՄԱԳԱՏԷ-ի չլուծված հարցերին ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների հետաքննության շրջանակներում՝ չնայած անցյալ տարի կառավարիչների խորհրդի կողմից այդ հարցի վերաբերյալ երկու բանաձեւերի ընդունմանը»,-ասվում է Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարության մեջ: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ