
ԱՄՆ գլխավոր դատախազ Մերիք Գարլանդն ուրբաթ օրը հայտարարել է, որ ինքը լիազորել է Միացյալ Նահանգներին սկսել օգտագործել առգրավված ռուսական միջոցներն Ուկրաինային օգնություն ցուցաբերելու համար, հաղորդում է CNN-ը:
Հայտարարությունն արվել է Վաշինգտոնում Ուկրաինայի գլխավոր դատախազ Անդրեյ Կոստինի եւ Գարլանդի հանդիպման ժամանակ։
«Այսօր ես հայտարարում եմ, որ արտոնել եմ պատմության մեջ առգրավված ռուսական ակտիվների առաջին փոխանցումն Ուկրաինայում օգտագործելու համար»,-հայտարարել է Գարլանդը:
Գլխավոր դատախազի խոսքով՝ գումարը կփոխանցվի ԱՄՆ Պետդեպարտամենտին՝ «Ուկրաինայի ժողովրդին աջակցելու համար»։