News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը եւ կենդանիների խանութների սեփականատերերը կիրակի օրը առանձին ցույցեր են անցկացրել՝ բողոքելով իսպանական կառավարության կողմից առաջարկված կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենքի դեմ, հաղորդում է AP լրատվական գործակալությունը:

Օրինագիծը քննադատության է արժանացել կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների կողմից այն բանից հետո, երբ վերջին րոպեին կատարված փոփոխությունը որսորդական շներին հանել է օրենքի պաշտպանությունից՝ համապատասխան որսորդական լոբբիի պահանջներին:

«Շների համար նույն օրենքը» կարգախոսի ներքո հազարավոր մարդիկ երթի են դուրս եկել Մադրիդում եւ իսպանական տասնյակ այլ քաղաքներում՝ կառավարությանը կոչ անելով որսորդական շներին ներառել օրենքում, որը կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի համար տուգանքները մեծացնում է՝ հասցնելով մինչեւ 200 հազար եվրոյի եւ սահմանում է երկու տարվա ազատազրկում՝ ամենածանր գործերի համար։

Կենդանիների խանութների սեփականատերերը նույնպես բողոքե են՝ ասելով, որ իրենք ստիպված կլինեն փակել իրենց բիզնեսը, քանի որ նոր օրենքի համաձայն միայն իրավունք ստացած բուծողները կարող են շներ եւ կատուներ վաճառել: Նրանք ասում են, որ հազարավոր աշխատատեղեր կկորցնեն, իսկ ընտանի կենդանիների ու էկզոտիկ կենդանիների սեւ շուկան կաճի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ