News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ճապոնիայի կառավարությունը պատժիչ միջոցներ է ձեռնարկում Ռուսաստանի դեմ Ուկրաինայի շուրջ իրավիճակի պատճառով, բայց եւ միաժամանակ մտադիր է լուծել տարածքային եւ խաղաղության պայմանագրի կնքման հարցը։ Այս մասին երեքշաբթի հայտարարել է Ճապոնիայի արտաքին գործերի նախարար Յոսիմասա Հայասին «Հյուսիսային տարածքների վերադարձման համազգային հանրահավաքի» իր ելույթում. այստեղ այդպես են անվանում ռուսական Կուրիլյան կղզիների հարավային մասը։

«Մեր երկիրը՝ միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ, սկսած «Յոթնյակի խմբի» անդամներից, [ՌԴ-ի դեմ] լուրջ պատժամիջոցներ է մտցնում,- ընդգծել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։- Չնայած Ճապոնիայի եւ Ռուսաստանի հարաբերությունները ծանր վիճակում են, մենք կողմնակից ենք տարածքային հարցի եւ խաղաղության պայմանագրի կնքման գծին»։

1981թ. Ճապոնիայի կառավարության ընդունած որոշման համաձայն՝ «Հյուսիսային տարածքների վերադարձի համազգային հանրահավաքներն» ամեն տարի տեղի են ունենում փետրվարի 7-ին՝ ի հիշատակ  1855թ. այդ օրը ստորագրված ռուս-ճապոնական առաջին պայմանագրի։ Այդ հավաքներին սովորաբար մասնակցում են նախարարները, խորհրդարանի երկու պալատների կառավարող եւ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները, ինչպես նաեւ Կուրիլների հարավային մասի նախկին բնակիչները։ Ուլտրաաջ խմբերը սա օգտագործում են որպես հակառուսական ելույթների պատրվակ՝ դուրս գալով փողոցներ եւ ցույցեր անելով ՌԴ դեսպանության առջեւ։ Ոստիկանությունն այդ ելույթների ժամանակ ուժեղացված պահպանություն է իրականացնում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ